среда, 30 апреля 2014 г.

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ



Վերջերս դպրոցում լարված իրարանցում էր, թե՛ երեխաների, և թե՛ ծնողների մոտ, որովհետև դպրոցում պետք է տեղի ունենար համադպրոցական երգի փառատոնը:

Ապրիլի 30-ին դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլը: Դեռևս նոյեմբեր ամսին դպրոցի մանկավարժական և ծնողական խորհրդի անդամներից կազմված ժյուրին նախնական լսումների փուլում ընտրեց եզրափակիչ փուլի անդամներին՝ Ծաղիկ Վարդանյան (8-րդ դաս), Արեն Սարգսյան(7-րդ դաս.), Լիլիթ Սերոբյան (4-րդ դաս.), Մարգարիտա Կրպեյան (9-րդ դաս.), Լեռնուհի Հակոբյան (12-րդ դաս.), Նաթելլա Բարեյան (1-ին դաս.), Անի Պողոսյան (10-րդ դաս.), Գայանե Գրիգորյան (11-րդ դաս.), Հուրմիկ Կոստանյան (8-րդ դաս.), Անահիտ Մկրտչյան (4-րդ դաս.), Էմմա Վարդանյան (8-րդ դաս.): Սակայն փառատոնի շնորհալի մասնակիցներից Լեռնուհի Հակոբյանը հարգելի պատճառներով չմասնակցեց:

Աշակերտներին հանձնարարվել էր հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից և նաև ժողովրդական երգեր: Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվում եզրափակիչ փուլին:

Միջոցառման սկզբում փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց 7-րդ Բ դասարանի աշակերտուհի, քանոնահար Աննա Հովհանյանը: Այնուհետև ելույթ ունեցան փառատոնի մասնակիցները:
 
Եվ մինչ ժյուրին կկատարեր դժվարին որոշումը, տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին դպրոցի շնորհալի աշակերտներ Էլեն Խաչատրյանը, Արեն Սարգսյանը և Խաչիկ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզի դպրոցականների ռազմաուսումնական հավաք

«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրինության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզի հանրակրթական 16 դպրոցների աշակերտներից կազմված թիմերի մասնակցությամբ Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ռազմաուսումնական հավաք:
Հավաքին մասնակցում էր նաև Լիճքի միջնակարգ դպրոցի թիմը` 6 տղա և 4 աղջիկ:

среда, 23 апреля 2014 г.

Շնորհավոր Սուրբ Զատիկ


Հին կատակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվում է Զատիկ Հարության:

Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը:

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշեց ապրիլի 20-ին:


четверг, 13 марта 2014 г.

Ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին

Մարտի 10-ին դպրոցում ևս մեկ հրաշալի միջոցառում տեղի ունեցավ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառմանը մասնակցում էին 11-րդ Բ և 8-րդ Ա դասարանի աշակերտները: Գարնանային այս գեղեցիկ տոնին նվիրված միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Գարիկ Սիմոնյանը:
Իսկ միջոցառման երաժշտությունը ապահովեց 12-րդ Ա դասարանի աշակերտ Խաչիկ Պողոսյանը:

Աշակերտենրը իրենց երգերով, բանաստեղծություններով և բովանդակալից հումորներով ջերմ և պայծառ մթնոլորտ էին ստեղծել դահլիճում: Հրավիրված ուուսչուհիները, աշակերտները և ծնողները մեծ բավականություն ստացան այս գեղեցիկ միջոցառումից և շնորհակալություն հայտնեցին, որ իրենց օրը աշակերտները տոն դարձրեցին:

четверг, 6 марта 2014 г.

Դիտարժան միջոցառում` նվիրված կանանց տոնին

 Աշակերտական խորհրդի վերջին նիստի ժամանակ խորհրդի անդամները որոշեցին, որ այսուհետ դպրոցում դասարանական միջոցառումներ կկազմակերպեն նաև աշակերտները: Եվ այսօր` մարտի 6-ին, VI Ա դասարանի աշակերտները անցկացրեցին իրենց կազմակերպած միջոցառումը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

понедельник, 3 марта 2014 г.

Հայերնիքն` ամեն ինչից վեր...


Մարտի 3-ին III Ա դասարանում «Հայրենիք» թեմայով Բաց դաս էր կազմակերպել վաստակաշատ մանկավարժ, դասվար Սեդա Պռազյանը: «Հայրենիքն ամեն ինչից վեր է» այսպիսի դաստիարակություն են ստանում 3-րդ դասարանի աշակերտները: Դասին ներկա մանկավարժները զգում էին դասարանից հորդող տաք շունչը: Աշակերտները` շուրջ 32 երեխա, մասնակցեցին բաց դասին: Բաց դասը աշակերտները սկսեցին վերջերս զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի հերոսական սխրանքը ներկայացնելով: Այնուհետև երեխաները հնարավորթյուն տվեցին մտովի հայտնվել Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի ժամանակաշրջաները: Դարից դար անցումն այքնան սահուն ընթացավ, որ չնկատեցին, թե ինպես ավարտվեց դասաժամը:

четверг, 20 февраля 2014 г.

Գիրք նվիրելու օրը նշեցինք Վահան գյուղում

 
Փետրվարի 19-ը հայոց Մեծ բանաստեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նաև հանրապետությունում հայտարարված է գիրք նվիրելու օր: Լիճքի միջնակարգ դպրոցը յուրահատուկ միջոցառմամբ նշեց այս հիշարժան օրը:

Դպրոցի աշակերտական խորհրդի փետրվարի 6-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Գիրք նվիրելու օրվան էր վերաբերվում: Աշակերտները տարբեր կարծիքներ արտահայտեցին, տարբեր առաջարկներ արեցին, բայց միաձայն մեկ առաջարկ ընդունվեց` գրքեր հավաքել կամ գնել և նվիրել սահմանամերձ գյուղերի դպրոցներից մեկին: Նաև դպորցը որոշեցին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի միջնակարգ դպրոցը: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի գրեթե բոլոր աշակերտները: Հավաքված գումարով ձեռք բերվեց 100 ից ավելի ծրագրային, արկածային գրքեր, պատմավեպեր:
Փետրվարի 19-ին տնօրենը և մանկավարժները աշակերտական խորհրդի հետ մեկնեցին Վահան գյուղ` գրքերը նվիրելու: Վահան գյուղը 28 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին: Վահանի միջնակարգ դպրոցում սովորում են 169 աշակերտներ, սակայն ծրգրային գրքեր դպրոցում շատ քիչ կային: