понедельник, 6 февраля 2023 г.

Հայտարարություն

 Հայտարարություն


 Մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Կերպարվեստի» (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար 


Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` 

- դիմում (ձև 1), 

- 1 լուսանկար 3x4 չափի,

 - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), 

- անձը հաստատող փաստաթուղթ,

 - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում), 

- ինքնակենսագրություն (ձև 5),

 - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ 

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

 - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: 


Նշված փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ /պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են: 


Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 7-ից մինչև փետրվարի 20-ը, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից 15:00-ն: 


Մրցույթը տեղի կունենա 2023 թ. փետրվարի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, ք. Լիճք, Ա2 թղմ, 12-րդ փողոց 8 շենք: 


Տեղեկությունների համար զանգահարել (094)64-46-56 հեռախոսահամարով։