четверг, 20 февраля 2014 г.

Գիրք նվիրելու օրը նշեցինք Վահան գյուղում

 
Փետրվարի 19-ը հայոց Մեծ բանաստեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նաև հանրապետությունում հայտարարված է գիրք նվիրելու օր: Լիճքի միջնակարգ դպրոցը յուրահատուկ միջոցառմամբ նշեց այս հիշարժան օրը:

Դպրոցի աշակերտական խորհրդի փետրվարի 6-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Գիրք նվիրելու օրվան էր վերաբերվում: Աշակերտները տարբեր կարծիքներ արտահայտեցին, տարբեր առաջարկներ արեցին, բայց միաձայն մեկ առաջարկ ընդունվեց` գրքեր հավաքել կամ գնել և նվիրել սահմանամերձ գյուղերի դպրոցներից մեկին: Նաև դպորցը որոշեցին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի միջնակարգ դպրոցը: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի գրեթե բոլոր աշակերտները: Հավաքված գումարով ձեռք բերվեց 100 ից ավելի ծրագրային, արկածային գրքեր, պատմավեպեր:
Փետրվարի 19-ին տնօրենը և մանկավարժները աշակերտական խորհրդի հետ մեկնեցին Վահան գյուղ` գրքերը նվիրելու: Վահան գյուղը 28 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին: Վահանի միջնակարգ դպրոցում սովորում են 169 աշակերտներ, սակայն ծրգրային գրքեր դպրոցում շատ քիչ կային:
  Վահան գյուղում մեզ շատ լավ ընդունեցին և մանկավերժները և աշակերտներ: Սա մի յուրահատուկ դաստիարակչական բնույթ կրող միջոցառում էր: Աշակերտները տեսան, թե ինչ պայմաններում են սովորում սահմանամերձ գյուղերի աշակերտները, ինչ խնդրիներ ունեն, այդ կարճ ժամանակահատվածում հասցրեցին ընկերանալ, երեխաները նույնիսկ հասցրեցին բասկետբոլ խաղալ, մասնակցեցին դասերին, լսեցին գեղեցիկ ասմունքողներին: Աշակերտները համոզվեցին, որ իրենց չարչարանքը զուր չէր, ևս մեկ դպրոց հարստացավ համապատասխան ծրագրային գրականությամբ: Նրանք խոստացան մեկ տարի հետո հանդիպել Լիճքի միջնակարգ դպրոցում…













Комментариев нет :

Отправить комментарий