среда, 30 апреля 2014 г.

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ



Վերջերս դպրոցում լարված իրարանցում էր, թե՛ երեխաների, և թե՛ ծնողների մոտ, որովհետև դպրոցում պետք է տեղի ունենար համադպրոցական երգի փառատոնը:

Ապրիլի 30-ին դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլը: Դեռևս նոյեմբեր ամսին դպրոցի մանկավարժական և ծնողական խորհրդի անդամներից կազմված ժյուրին նախնական լսումների փուլում ընտրեց եզրափակիչ փուլի անդամներին՝ Ծաղիկ Վարդանյան (8-րդ դաս), Արեն Սարգսյան(7-րդ դաս.), Լիլիթ Սերոբյան (4-րդ դաս.), Մարգարիտա Կրպեյան (9-րդ դաս.), Լեռնուհի Հակոբյան (12-րդ դաս.), Նաթելլա Բարեյան (1-ին դաս.), Անի Պողոսյան (10-րդ դաս.), Գայանե Գրիգորյան (11-րդ դաս.), Հուրմիկ Կոստանյան (8-րդ դաս.), Անահիտ Մկրտչյան (4-րդ դաս.), Էմմա Վարդանյան (8-րդ դաս.): Սակայն փառատոնի շնորհալի մասնակիցներից Լեռնուհի Հակոբյանը հարգելի պատճառներով չմասնակցեց:

Աշակերտներին հանձնարարվել էր հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից և նաև ժողովրդական երգեր: Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվում եզրափակիչ փուլին:

Միջոցառման սկզբում փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց 7-րդ Բ դասարանի աշակերտուհի, քանոնահար Աննա Հովհանյանը: Այնուհետև ելույթ ունեցան փառատոնի մասնակիցները:
 
Եվ մինչ ժյուրին կկատարեր դժվարին որոշումը, տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին դպրոցի շնորհալի աշակերտներ Էլեն Խաչատրյանը, Արեն Սարգսյանը և Խաչիկ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզի դպրոցականների ռազմաուսումնական հավաք

«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրինության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզի հանրակրթական 16 դպրոցների աշակերտներից կազմված թիմերի մասնակցությամբ Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ռազմաուսումնական հավաք:
Հավաքին մասնակցում էր նաև Լիճքի միջնակարգ դպրոցի թիմը` 6 տղա և 4 աղջիկ:

среда, 23 апреля 2014 г.

Շնորհավոր Սուրբ Զատիկ


Հին կատակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվում է Զատիկ Հարության:

Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը:

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշեց ապրիլի 20-ին: