четверг, 13 марта 2014 г.

Ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին

Մարտի 10-ին դպրոցում ևս մեկ հրաշալի միջոցառում տեղի ունեցավ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառմանը մասնակցում էին 11-րդ Բ և 8-րդ Ա դասարանի աշակերտները: Գարնանային այս գեղեցիկ տոնին նվիրված միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Գարիկ Սիմոնյանը:
Իսկ միջոցառման երաժշտությունը ապահովեց 12-րդ Ա դասարանի աշակերտ Խաչիկ Պողոսյանը:

Աշակերտենրը իրենց երգերով, բանաստեղծություններով և բովանդակալից հումորներով ջերմ և պայծառ մթնոլորտ էին ստեղծել դահլիճում: Հրավիրված ուուսչուհիները, աշակերտները և ծնողները մեծ բավականություն ստացան այս գեղեցիկ միջոցառումից և շնորհակալություն հայտնեցին, որ իրենց օրը աշակերտները տոն դարձրեցին:

Միջոցառման ավարտին դահլիճում ներկա ուսուցչուհիները և ծնողները գեղեցիկ ծաղիկներ նվեր ստացան:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրեր, ուսուցչուհիներ, աղջիկներ, առանց ձեզ գարունը այսքան լուսավառ և ծաղկուն չէր լինի:





Комментариев нет :

Отправить комментарий