Ստեղծագործում են աշակերտները


Սիրտս հանգչում է

Անդարձ կորել է սրտիս մեծ խինդը
Թունոտ մի մեգ է իջել իմ հոգում.
Մտածմունքները թաղիծ ու թույն են,
Սև է գալիքս, երազներս փուչ:

Թախիծն անզոր է. Սերը` անցողիկ,
Չարն է հաղթողը, բարին անօգ է…
Եվ ի՞նչ է սերը `  խի՞նդ է, թե բերկրանք
Սուտ է բոլորը, նաև սերը այս:

Դառն է իմ կյանքը և օրերս մութ
Անզոր է մարդը, երազելը սուտ
Եվ այն նման է խորդակվող նավի
Կյանքից խռռոված անղեկ նավավարի…


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ



Խավարն է գերել իմ հոգին այսօր

Եվ լռությունը հավետ տրտմեցնող,

Երջանիկ պահը էլ չկրկնվող,

Փշրված սիրտս էլ չհավաքվող…

Եվ այն աստղազարդ գիշերը լռիկ

Հիշեցնում է ինձ և թախծում կրկի:,

Դու հեռացար առանց հրաժեշտի

Առանց բացատրության, թե ինչ եմ արել

Ոչինչ չասացիր, խոսքեր չգտար:



Վերջ, հերիք է արդեն, էլ չեմ դիմանում,

Խաղն ավարտվեց` դու լավ խաղացիր,

Լավ դերասան ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ

Միայն կերպարդ էր այդ ֆիլմում վատը,

Որ ինձ խաբեցիր և վերջին անգամ ասացիր.

-Քեզ էլ չեմ սիրում, Հեռացիր…
***

Ա՜խ, ոնց ասեմ քեզ իմ սրտի վիշտը,

Ո՞նց պատմեմ հոգուս կարոտի ճիչը,

Ա՜խ, սրտիս վիշտը անբուժելի է

Հոգուս կարոտը նույնիսկ անսպառ է:

ԿԱսեմ ավելին` օդը խեղդում է

Մենակությունը կարծես սպանում,

Իսկ որ տենչում եմ ու քեզ եմ սիրում

Կարոտով եմ միշտ քո կողքով անցնում,

Դա նույն է, ինչ որ մարդ ծնվում է

Եվ իր նոր կյանքը շարունակում է:



Լեռնուհի Հակոբյան
    11-րդ դասարան



Դու մի աշխարհ ես
Որին հոգատար մայր են կոչում,
Դու բարի մի հրշտակ
Ու հոգատար մի ծնող,
Որին չի կարող չսիրել ոչ մի մարդ
Ու չի կարող համեմատվել քեզ հետ և ոչ մեկը:
Դու կարծես երկնային էակ ես,
Որին կարելի է  աընդհատ գովերգել:


Ասում են կա մի աշխարհ
Մի բարի էակ,
Որին մայր են ասում,
Որին պաշտում են`
Աստծո մայր համարում:
Նա միշտ բարի է
Միշտ համբերատար,
Նա հրեշտակ է, հրեշտակ,
Մի բարի էակ “Մայր” կոչումով:


Կա մի հոգատար անձնավորություն,
Կա մի բարի ու գեղեցիկ մարդ,
Որին չեմ գտնում բառեր նկարագրելու,
Չեմ գտնում ճիշտը, որ ասեմ նրան,
Որ գովեմ, իր քրտնաջան աշխատանքն ասեմ:
Նա երկրորդ մայրն է դպրոցում,
Որ միշտ մեզ օգնում է գիտելիքի ուղին գտնել,
Չգիտեմ ինչ բառով նկարագրեմ նրան,
Ինչ գեղեցիկ խոսքով նկարագրեմ.
Իմ սիրտը ինձ թելադրում է,
Որ ուղղակի անվանեմ ՈՒ Ս ՈՒ Ց Ի Չ:

Անժելա Առաքելյան
10-րդ դասարան



Ուսուցիչ, սովորեցրու մեզ
Այն ինչ գիտես,
Որպեսզի մենք էլ քեզ պես
Անգին վարդ ու արև լինենք,
Լինենք պարծանքն այս աշխարհի
Ու մեր հայրենի երկրի:
Եվ երբ շրջենք մենք աշխարհով`
Հպարտանքն մենք ձեզանով:
Մերի Հակոբյան 7-րդ դասարան





Մեր լույսը, հույսը
Տունն ու դպրոցը,
Մեր հացն ու ջուրը,
Ո՞վ է նա արդյոք.
-Մեր ուսուցիչը:

Մեզ հետ աշխատող,
Մեզ հետ կատակող,
Մեզ հետ սիրալիր,
Մեր ուսուցիչը:

Ուրեմն պետք է մենք հպարտանանք
Նրանց մտքերով ու գիտելիքով,
Մեր հետ լավ վարվող ու մեզ շատ սիրող,
Դպրոցի հույսը` մեր ուսուցիչը:
Սեդա Հակոբյան, 7-րդ դասարան



Լսում ենք ձեզ ու կրթվում,
Գիտելիքներ կուտակում,
Ձեզանով ենք սովորում,
Եվ շատ-շատ բան իմանում:

Գաբրիելյան Սոնա 6-րդ Բ


Իմ ուսուցիչ
Հուգուդ գանձերն ես մեզ բաշխել
Տվել գիտության բանալին
Սերունդներ ես դաստիարակել
Հոգով մաքուր ու ազնիվ:
Ծերացել ես հիմա արդեն
Ծերություն է քեզ եկել հյուր,
Բայց քո հոգում դեռ մնացել
Դեռ ապրում է ջահելություն:
Երբ տեսնում եմ քեզ կրկին
Սիրտս արագ է բաբախում
Կարծես ուզում եմ վեր թռչել
Կարծես ուզում եմ աշխարհին ասել.
Շնորհակալ եմ
Շնորհակալ եմ
Շնորհակալ եմ
Իմ ուսուցիչ…
Էմմա Վարդանյան 8-րդ
 

 


Комментариев нет :

Отправить комментарий