воскресенье, 19 декабря 2021 г.

Հայտարարություն

 


Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

 - դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (Ձեւ 5),

- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

 - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

 - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

 - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ հունվարի 3-ը ներառյալ, ամեն օր` ժա- մը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն` Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ա2 թաղամաս, 12-րդ փողոց, շենք 8:

Տեղեկությունների համար զանգահարել` (094) 64-46-56 հեռախոսահամարով:

 


Комментариев нет :

Отправить комментарий