четверг, 26 декабря 2013 г.

Դիմակահանդես: 11-րդ դասարան




Դեկտեմբերի 26-ին ևս մեկ Ամանորյա միջոցառում էին նախապատրաստել արդեն 11-րդ Բ դասարանի աշակերտները: Իրենց ջերմագին խոսքերով, երգ ու պարով, հումորներով ապահեովեցին ներկաների բարձր տրամադրությունը:

Շնորհավոր Նոր Տարի: 2014


Ամանորյա տոնական միջոցառումների բացումը կատարեցին նախակրթարանի "Արևներ" խմբի սաները: Դեկտեմբերի 24-ին դպրոցում լսվեցին ամանորյա զանգերի առաջին ղողանջները:

суббота, 14 декабря 2013 г.

Գիրք Գրոց


Ներկայիս տեղեկատվական դարաշրջանում կարծես թե մոռացության են մատնվում մեր ազգային, հոգևոր ավանդույթներն ու արժեքները: Փոխվել է դպրոցականների, երիտասարդների աշխարհայցքը: Հոգևոր և մշակութային դաստիարակությունը անհրաժեշտ է փոխանցել սերունդներին մանուկ հասակից, նախակրթարանից, առաջին դասարանից:

Դեկտեմբերի 13-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ուենցավ <<Գիրք Գրոց>> խորագրով միջոցառումը, որի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել հոգևոր արժեքների դերն ու նշանակությունը: Միջոցառմանը մասնակցում էին 4-րդ և 5-րդ դասարանների աշակերտները:

Աշակերտները ներկայացրեցին հեթանոսական դարաշրջանի, Մաշտոցյան գրերի, Պատմահայր Խորենացու ժամանակաշրջանի պատմության կարևոր դրվագները, 5-րդ դարի շարականները:

փոքրիկ Նարեն, որը նախադպրոցական խմբից էր, իր բանաստեղծությամբ գերեց ամբողջ դահլիճին, իսկ 4-րդ դասարանից Սուսաննա Գրիգորյանը <<Կիլիկիա>> երգի կատարմամբ գրավեց բոլորին՝ նրանց աչքերից քամելով հուզմունքի և ուրախության արցունքներ:
Միջոցառումը կազմակերպել էր գրադարանավարուհի Մանուշ Հոխիկյանը:

суббота, 7 декабря 2013 г.

Ներդրումներ Լիճքի միջնակարգ դպրոցում

2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ Լիճքի միջնակարգ դպրոցում արտաբյուջետային միջոցներով (հովանավորներ, հասարակական կազմակերպություններ) ձեռք է բերվել 3005000 (երեք միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ արժողությամբ գույք:
Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, աշխատանքայի կոլեկտիվը, ծնողական և կառավարման խորհուրդները շնորհակալություն են հայտնում հովանավորներից` դպրոցին մշտական նյութական աջակցություն ցուցաբերելու համար: