понедельник, 3 марта 2014 г.

Հայերնիքն` ամեն ինչից վեր...


Մարտի 3-ին III Ա դասարանում «Հայրենիք» թեմայով Բաց դաս էր կազմակերպել վաստակաշատ մանկավարժ, դասվար Սեդա Պռազյանը: «Հայրենիքն ամեն ինչից վեր է» այսպիսի դաստիարակություն են ստանում 3-րդ դասարանի աշակերտները: Դասին ներկա մանկավարժները զգում էին դասարանից հորդող տաք շունչը: Աշակերտները` շուրջ 32 երեխա, մասնակցեցին բաց դասին: Բաց դասը աշակերտները սկսեցին վերջերս զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի հերոսական սխրանքը ներկայացնելով: Այնուհետև երեխաները հնարավորթյուն տվեցին մտովի հայտնվել Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի ժամանակաշրջաները: Դարից դար անցումն այքնան սահուն ընթացավ, որ չնկատեցին, թե ինպես ավարտվեց դասաժամը:


Դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանը նշեց. «Մեզ` ուսուցիչներիս, այսօր մեծ դաս տվեցիք, սիրելի աշակերտներ: Սովորաբար հայրենասիրության մասին չեն խոսում, այլ ապրում են : Եթե սիրում ես քո հայրենիքը պիտի ապրես քո հայրենիքում, անհրաժեշտության դեպքում պետք է գնաս պաշտպանելու քո հայրենիքը: Հայրենքիը սկսվում է ձեր տներից, դպրոցից, փողոցից»:

Այնուհետև Աշոտ Հոխիկյանը շնորհակալություն հայտնեց Սեդա Պռազյանին, որ այսպիսի սերունդ է կրթում և նրանց մեջ սերմանում հայրենասիրության անմնացորդ ոգին:

Դասը թե’ փորձված և թե’ սկսնակ ուսուցիչների համար անփոխարինելի մի դասախոսություն էր, որից շատ-շատ բան կարելի էր սովորել: Շնորհակալություն, սիրելի Սեդա Պռազյան…







Комментариев нет :

Отправить комментарий