четверг, 16 мая 2013 г.

Ասմունքի մրցույթ՝ նվիրված Միսաք Մեծարենցին և Պետրոս Դուրյանին



Մայիսի 16-ին Մարտունու պատկերասրահում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծներ Միսաք Մեծարենցին և Պետրոս Դուրյանին: Մասնակցում էին Մարտունու տարածաշրջանի դպրոցներից 18 աշակերտներ: Ասմունքի մրցույթին Լիճքի միջնակարգ դպրոցը ներկայացնում էին 7-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Վարդանյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարինե

понедельник, 13 мая 2013 г.

Գվիդոն Սմբատյանի անվան մինի ֆուտբոլի հուշամրցաշար



Մայիսի 4-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Գվիդոն Սմբատյանի անվան մինի ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությունը: Մասնակցում էին 6 թիմեր` Ծակքարից, Երանոսից, Վարդենիկից և Լիճքից: Եզրափակիչ փուլ անցան Լիճքի միջնակարգ դպրոցի և Ծովասարի թիմերը: 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց Լիճքի թիմը:

Միջոցառման նպատակն էր երեխաների մեջ սերմանել սեր սպորտի հանդեպ: Ձևավորել միջհամայնքային ընկերական կապ, մի քանի ժամ կտրել համակարգչային խաղերից և ներքաշել իսկական սպորտի մեջ:

 Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերը ստացան խրախուսական նվերներ, պատվոգրեր և գավաթ:

воскресенье, 12 мая 2013 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ


2012-2013 ուստարում տառաճանաչ դարձան ևս 77 աշակերտներ, դասվարներ Լարիսա Մկրտչյանի, Գայանե Սարգսյանի և Բյուրեղիկ Գևորգյանի շնորհիվ: Երեխաների համար առաջին դասարանի հանդեսը ամենահիշարժան և տպավորիչ տոներից մեկն է:


 Գայանե Սարգսյանի 22 տարվա մանկավարժական գործընթացում տառաճանաչ դարձրեց 7-րդ սերունդը: Առաջին Բ դասարանի աշակերտները թոթովախոս լեզվով ներկայացրեցին Այբուբենի ստեղծման պատմությունը, Մեսրոպ Մաշտոցի փառապանծ ուղին: Իրենց քաղցր ձայնով ծնողների, ուսուցիչներ, աշակերտների համար երգեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին ոտանովորներ, իսկ միջոցառման ավարտին ներկայացրեցին Հ. Թումանյանի “Կիկոսի մահը” հեքիաթի բեմադրությունը: Երեխաները այնքան էին տարվել այդ հեքիաթով, որ ներկաներին թվում էր, թե Կիկոսը իսկապես կենադանացել է:

суббота, 11 мая 2013 г.

Ինտելեկտուալ խաղ-վիկտորինա

 

Ապրիլի 11-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը բաղկացած էր 4 փուլից՝ գրատպությանը վերաբերող հարցեր, Մարտունու տարածաշրջանի ավանդապատումներ, դարձվածքներ, բացատրական բառարան և առակներ: Վիկտորինային մասնակցում էին 5 թիմեր՝ 5-րդ և 6-րդ դասարաններից: Հաղթող ճանաչվեցին 6-րդ Բ դասարանի «Արևներ» և 6-րդ Ա դասարանի «Արծիվներ» թիմերը:

Ուսուցողական խաղի նպատակը երեխաներին սովորեցնելն էր հայ գրականության և ժողովրդական բանահյուսության հին մատենագիրների, հին անանուն հեղինակներից պահպանված առեղծվածները, առակները: Աշակերտները ծանոթացան Մարտունու տարածաշրջանի ավանդապատումներին: