среда, 23 апреля 2014 г.

Շնորհավոր Սուրբ Զատիկ


Հին կատակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվում է Զատիկ Հարության:

Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը:

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշեց ապրիլի 20-ին:


Ապրիլի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցի 3-րդ Բ դասարանի աշակերտները՝ դասվար Ռաիսա Մինասյանի ղեկավարությամբ, մեծ շուքով նշեցին Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Այս ընտանեկան ուրախ տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածննունդը, հարությունը, երրորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին մեծ
ոգևորությամբ:

Դահլիճն ամբողջությամբ զարդարված էր Սուրբ Զատիկի ավանդական խորհրդանիշերով՝ ներկած ձվեր, թխվածքներ, չամիչով փլավ, գինի, ուռենու ճյուղերով հյուսված պսակներ, և աշակերտների նկարած նկարներով:

Աշակերտները պատկերավոր, գեղեցիկ բեմադրությամբ հյուրերին պատմեցին Մեծ պահքի ծիսական տիկնիկի՝ Ակլատիզի մասին:

Միջոցառումը կատարյալ չէր լինի առանց ծնողների աջակցության, ովքեր բեմական հագուստներ էին կարել երեխաների համար:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանը իր և մանկավարժական կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց 3-րդ Բ դասարանի դասվար Ռաիսա Մինասյանին և ծնողներին, որոնց միասնական աշխատանքի արդյունքում այսքան գեղեցիկ և դաստիարակչական միջոցառում կազմակերպվեց:




Комментариев нет :

Отправить комментарий