четверг, 1 ноября 2012 г.

Իսահակյանը 137 տարեկան է


Լուսանկարը՝ Արսեն Խաչատրյանի

Հոկտեմբերի 30-ին Լիճքի միջնակարգ դպրոցում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 137 ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի նիստերի դահլիճում: Ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, միջին և բարձր դասարանների աշակերտներ:

   10-րդ Բ դասարանի աշակերտները ներկայացրեցին Իսահակյանի կենսագրությունը, կյանքի կարևոր դրվագները և գրավոր ժառանգության սքանչելի էջերից կազմված գրական-երաժշտական կոմպոզիցիա: Այս միջոցառումը տարբերվեց նախկինում կայացած միջոցառումներից նրանով, քանի որ կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:


 Միջոցառման նպատակներից մեկն էր նաև աշակերտներին ավելի խորը ներկայացնել Իսահակյանի թողած գրական ժառանգությունը և կարող ենք մեր նպատակը համարել իրագործված: Միջոցառման արդյունքը աշակերտների եռապատկված սերն էր դեպի Իսահակյանը:




Լուսանկարը՝ Արսեն Խաչատրյանի
Լուսանկարը՝ Արսեն Խաչատրյանի

1 комментарий :

  1. http://www.dasaran.am/news/848/?fb_action_ids=546974765328707&fb_action_types=og.likes&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582

    ОтветитьУдалить