четверг, 6 марта 2014 г.

Դիտարժան միջոցառում` նվիրված կանանց տոնին

 Աշակերտական խորհրդի վերջին նիստի ժամանակ խորհրդի անդամները որոշեցին, որ այսուհետ դպրոցում դասարանական միջոցառումներ կկազմակերպեն նաև աշակերտները: Եվ այսօր` մարտի 6-ին, VI Ա դասարանի աշակերտները անցկացրեցին իրենց կազմակերպած միջոցառումը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Աշակերտները ջերմագին խոսքեր, գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ նվիրեցին իրենց մայրիկներին: Միջոցառման սցենարը կազմել էին VI Ա դասարանի աշակերտուհիներ Ոսկեհատ Սմբատյանը և Մարիաննա Հովակիմյանը: Իսկ V դասրանի աշակերտները գեղեցիկ ձևավորված բացիկներ նվիրեցին դահլիճում ներկա ծնողներին և ուսուցչուհիներին:



Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկայնը նախ շնորհավորեց աշակերտներին, որ իրենց դասարանում ձևավորվել է ընկերական կոլեկտիվ, որ կարողացել են իրենց ուժերով այասքան գեղեցիկ և տպավորիչ միջոցառում կազմակերպել: Տնօրենը նախ շնորհակալագրեր հանձնեց VI Ա դասարանին և դասղեկ Ստելլա Մարգարյանին` կրթադաստիարակչական աշխատանքներին աջակցելու համար, ապա շնորհավորեց բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` գալիք Մարտի 8-ի կապակցությամբ:









Комментариев нет :

Отправить комментарий