среда, 30 апреля 2014 г.

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ



Վերջերս դպրոցում լարված իրարանցում էր, թե՛ երեխաների, և թե՛ ծնողների մոտ, որովհետև դպրոցում պետք է տեղի ունենար համադպրոցական երգի փառատոնը:

Ապրիլի 30-ին դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլը: Դեռևս նոյեմբեր ամսին դպրոցի մանկավարժական և ծնողական խորհրդի անդամներից կազմված ժյուրին նախնական լսումների փուլում ընտրեց եզրափակիչ փուլի անդամներին՝ Ծաղիկ Վարդանյան (8-րդ դաս), Արեն Սարգսյան(7-րդ դաս.), Լիլիթ Սերոբյան (4-րդ դաս.), Մարգարիտա Կրպեյան (9-րդ դաս.), Լեռնուհի Հակոբյան (12-րդ դաս.), Նաթելլա Բարեյան (1-ին դաս.), Անի Պողոսյան (10-րդ դաս.), Գայանե Գրիգորյան (11-րդ դաս.), Հուրմիկ Կոստանյան (8-րդ դաս.), Անահիտ Մկրտչյան (4-րդ դաս.), Էմմա Վարդանյան (8-րդ դաս.): Սակայն փառատոնի շնորհալի մասնակիցներից Լեռնուհի Հակոբյանը հարգելի պատճառներով չմասնակցեց:

Աշակերտներին հանձնարարվել էր հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից և նաև ժողովրդական երգեր: Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվում եզրափակիչ փուլին:

Միջոցառման սկզբում փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց 7-րդ Բ դասարանի աշակերտուհի, քանոնահար Աննա Հովհանյանը: Այնուհետև ելույթ ունեցան փառատոնի մասնակիցները:
 
Եվ մինչ ժյուրին կկատարեր դժվարին որոշումը, տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին դպրոցի շնորհալի աշակերտներ Էլեն Խաչատրյանը, Արեն Սարգսյանը և Խաչիկ Պողոսյանը:

Ժյուրիի որոշմամբ առաջին հորիզոնականը զբաղեցրեց 8-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Վարդանյանը, 2-րդ հորիզոնականը՝ Անի Պողոսյանը, 3-րդ հորիզոնականը՝ Արեն Սարգսյանը:

Փառատոնի բոլոր մասնակիցներին շնորհավորեց և նվերներով պարգևատրեց դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանը:

Միջոցառումը ավելի գեղեցիկ դարձավ նաև հաղորդավարների՝ 6-րդ Բ դասարանի աշակերտներ Աննա Սուիքայանի և Արամ Խաչատրյանի անթերի հայերենով մատուցման շնորհիվ:

Միջոցառումը կատարյալ չէր լինի առանց որակյալ երաժշտության, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Անի Հոխիկայնին:




Комментариев нет :

Отправить комментарий