понедельник, 28 января 2013 г.

Ուսուցիչներիս... Իռա Արզումանյանի ստեղծագործությունները


ՈՒՍՈՒՑՉԻՍ

Ուսուցի՜չ, խոնարհ ու վեh կոչում,
Անխոս նվիրում ու լուռ ինքնայրում,
Մատաղ սերնդի կրթության գործում
Կյանքի լուսավոր ուղին ես հարթում:

Դու գանձարանի դռները բացում
Ոգեղեն գանձը սաներին հանձնում,
Ոգեղեն լույսի ճաճանչը խորունկ
Մատաղ սերնդի հոգուն ուղորդում:

Տալիս ես նրան թևեր թռիչքի
Ե՜վ խոհեմություն, և՜ լարում մտքի`
Քայլելու կյանքի բարդ ուղիներով,
Հաղթելու ճամփան` աննկուն կամքով:


        Եվգենյա   Շմելկովային

 
Հեռավոր հյուսիսից դու այստեղ եկար`
Բյուր երազներով ու վառ հույսերով,
Այս փոքրիկ գյուղը եկար, մնացիր,
Օջախ հիմնեցիր` հայի ադաթով:

Հայ երեխային մոր պես սիրեցիր,
Ռուսերենով հաղորդակցվեցիր,
Գանձերը լեզվի նրանց տվեցիր,
Նրանց կրթելուն քեզ նվիրեցիր: