воскресенье, 22 апреля 2012 г.

Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում



  Ապրիլի 21-ին Լիճքի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: 
 Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի մեծ դահլիճում: Աշակերտները և ծնողները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման ընթացքում աշակերտները հատվածներ արտասանեցին Պ. Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից, ընթացքում հնչում էր Վարդապետ Կոմիտասի կենդանի կատարումները:         
Նաև բաց դաս էին կազմակերպել 12-րդ դասարանի աշակերտները: Բաց դասը անցկացրեցին Հայոց Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողի մոտ: Դպրոցի տնօրենը, ուսուցիչները և աշակերտները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 


 1915 թ. Ցեղասպանությունը խարանի պես տպված է մեր ժողովրդի ճակատի ու սրտի մեջ. մենք  հավատու՛մ ենք և սպասում Վրեժի Դատաստանին...

1 комментарий :

  1. Ճանաչում,վերականգնում և հատուցում... ամեն տարի Լիճքի միջնակարգ դպրոցը իր բողոքն է ներկայացնում` հանուն մեր սերունդների իրավունքների վերականգնման: Սա կարևոր է, քանի որ Ապրիլ 24-ի եղեռնագործությունը ոչ միայն համամարդկային ողբերգություն է, նաև Հայ ազգի պայքարի ճանապարհը, Հայ Դատի հետապնդման կարևոր ու համազգային պահանջատիրության միասնական ճանապարհը:
    Մեր սերնդից է կախված պահանջատիրության ճշմարտացիության գիտակցումը և դրա հիմքը պետք է լինի դպրոցը, այս միջոցառումն էլ համոզում է մեզ, որ այդպես պետք է լինի և շատերի համար կդառնա ուղենիշ...

    Համլետ Հակոբյան Լիճք համայնքի ավագանու անդամ

    ОтветитьУдалить