Հիշի՛ր, տղաս, ուսուցչին պետք է
միշտ ոտքի կանգնած դիմավորել…
Լիպարիտ Սարգսյան
Նոյեմբերի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: Աշակերտները հյուրընկալեցին տարրական դասարանների ինը դասագրքերի հեղինակ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող Վաչագան Ա.Սարգսյանին, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանին և «Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանին:
Հյուրերը դասարան առ դասարան ողջունեցին բոլոր աշակերտներին, իրենց հարցերն ուղղեցին և ստացան լիարժեք և անկեղծ պատասխաններ: Իսկ երեխաների ոգևորությունը և կրակոտ աչուկները շատ դրական լիցքեր փոխանցեցին հյուրերին:
Ծանոթացումից հետո սկսվեց միջոցառում` նվիրված գրատպության 500 ամյակին: Հայ գրերի և հայ գրքի ստեղծման պատմությունը և շարժառիթը Հայկ Սուքիասյանը և Սեդա Հակոբյանը ներկայացրեցին շատ հակիրճ և հարուստ նախաբանով: Իսկ փոքրիկները միջոցառումը սկսեցին հետևյալ խոսքերով. «Մաշտոցից դարեր առաջ էլ հայերը կային…»
Միջոցառմանը մասնակցում էին 2-րդ և 4-րդ դասարանների աշակերտները (դասվարներ` Ս. Պռազյան, Ռ. Մինասյան. Ն. Քոչարյան), իսկ միջոցառումը կազմակերպել էր գրադարանավարուհին` Մանուշ Հոխիկյանը:
Երեխաները կարողացան բեմական կերպարներով ներկայացնել հայ քնարերգության ոսկեղենիկ հատվածները` Մեսրոպ Մաշտոցի «Ձոն Այբբենարանին» , Կոմիտասի մշակումով «Այբ-բեն-գիմ» երգը, շարականներ:
Նրանք այնուհետև հանդես եկան իրենց սիրելի Այբբենարանի հեղինակի` Վաչագան Ա. Սարգսյանի գեղեցիկ ստեղծագործություններով, ասույթներով, ասացվածքներով:
Միջոցառման ավարտին հյուրերը ողջունեցին երեխաններին, շնորհավորեցին, միջոցառումը գեղեցիկ ներկայացնելու համար:
-Ամեն անգամ դպրոց մտնելիս մենք շատ ոգևորվում ենք, դրական լիցքեր ենք ստանում, ևս մեկ անգամ համոզվելով, որ ամեն մի դպրոց մի բերդ է: Առաջ մենք բերդեր, ամրոցներ էինք կառուցում՝ սահմանները պահպանելու համար, իսկ այսօր ամեն մի դպրոց արդեն մի բերդ է: Գործի բերումով մենք շատ հանդիպումներ ենք ունեցել, անձնական փորձով արդեն համոզվել ենք, որ եթե դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը նվիրյալներ են, դպրոցը ծաղկում է:
Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանն իր խոսքում նշեց.
-Այսօր ես եկել եմ Վաչագան Սարգսյանի օրը գեղեցկլացնելու, նրա աշխատաննքերը փառաբանելու համար, որովհետև ես հպարտանում եմ, որ այսպիսի լավ ընկեր ունեմ, մտավորական, որը ձեր աշխարհի մարդ է և նրան ցանկանում եմ երկար կյանք, այսպիսի ջերմ հանդիպումներ: Վերջերս մի փոքրիկ հոդված եմ գրել ուսուցչի օրվան նվիրված, որը հրապարակվեց «Կանչ» թերթի առաջին էջում՝ «Ուսոցչին պետք է ոտքի կանգնած դիմավորել» խորագրով… Երբ ես փոքր տղա էի ու հորս դաշտում օգնելուց հետո նրա հետ գործից հոգնած, չարչարված վերադառնում էի, փորձեցի նստել մի տեղ հանգստանալու համար: Ես դեռ չէի նստել, երբ հայրս ինձ ասաց.
Ասացի` ի՞նչ է եղել:
Եվ տեսնում եմ` հեռվից մեր գյուղի ուսուցիչներից մեկն է գալիս:
Եվ հայրս, որը մեծ գրագիտության տեր մարդ չէր, բանվոր մարդ էր, ասաց.
- Հիշի՛ր, տղաս, ուսուցչին պետք է միշտ ոտքի կանգնած դիմավորել…
Մեր հասրակաությունը պետք է լավ զավակներ շատ ունենա: Մենք փոքր տարածքի ժողովուրդ ենք, և հպարտանալու ոչ մի մեծ բան չունենք, ոչ զենք, ոչ տարածքներ, ոչ արտադրության միջոցներ, մենք ուրախանում և հպարտանում ենք մեր մտքի հզորությամբ, իսկ մտքի հզորությունը ծնվում է այս դասարաններում, այսպիսի դպրոցներում:
«Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանն իր խոսքում ասաց,
-Սիրելի երեխաներ, դուք ապրում եք Հայաստանի, և ոչ միայն Հայստանի, այլ նաև երկրագնդի ամենաչքնաղ վայրում՝ Սևանա լճի ափին, և եթե մեր համար սովորական է, ապա դրսից եկածի համար հրաշք է, հրաշք: Գեղեցիկ է ամեն ինչ, և գեղեցիկ եք դուք, ձեր սերունդը: Դրանում մենք համոզվեցինք, ոչ միայն արտաքնապես, այլ նաև խելքով, երազանքներով, ձեր գիտելիքներով, որը ստանում եք, և այդ գիտելիքները ձեզ տրվում են ձեր ուսուցիչների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Մենք այսօր դասարան առ դասարան ծանոթացանք ձեզ հետ, տեսանք՝ ինչքան ուսումնատենչ եք, ինչքան թանկ է ձեր համար դասագիրքը, գիրքն ընդհանրապես: Եվ դա չի կարող չուրախացնել ձեր ապագայի համար չարչարվողներիս:
Դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանը նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին, այնուհետև շնորհավորեց երեխաներին և մանկավարժական կոլեկտիվին :
-Տարրական դասարանների ուսուցիչները այն թարգմանիչներն են Այբբենարանի, որ թարգմանում են Այբբենարանը, մաթեմատիկայի դասագրքերը և շատ մատչելի տալիս են մեր երեխաներին, մեր սերնդին: Եվ ես հպարտ, գլուխս բարձր ասում եմ, հայտարարում եմ, որ մեր դպրոցի դասվարները Մարտունու տարածաշրջանի լավագույն դասվարներն են :
Հյուրերը ձեռնունայն չէին եկել, նրանք գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին, իսկ բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը մակագրեց նաև գրադարանում առկա իր հեղինակային գրքերը, և ինչպես նշեց բանաստեղծը.
-Հեղինակը հանդիպեց իր գրքերին:
Միջոցառումը ծառայեց իր նպատակին, երեխաների ոգևորությունը դեռ շարունակվում է և անհամբեր սպասում են նմանատիպ այլ հանդիպումների:
Այս միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա երեխաների շրջանում Հայեցի մտածելակերպի զարգացման առումով...
ОтветитьУдалитьԵս երջանիկ կլինեի, եթե իմ այդ տարիքւմ տեսնեի Այբբենարանի հեղինակին...
Մենք պետք է հայերեն մտածել սովորենք, ահավասիկ մեր ուսման գլխավոր նպատակը:
Մ. Նալբանդյան