среда, 7 мая 2014 г.

ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Մայիսի 5-ին Լիճքի միջնակարգ դպրոցում մեկնարկեց Գվիդոն Սմբատյանի հիշատակին նվիրված և արդեն ավանդական դարձած մինի ֆուտբոլի տարածաշրջանային 8-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էին 10 թիմեր՝ Մարտունու տարածաշրջանի դպրոցներից: Մրցույթի առաջին փուլն անցավ օլիմպիական սկզբունքով և հաղթող 5 թիմերի մեջև, մրցանակային տեղերի համար, սուր պայքար ծավալվեց : Մրցումները տևեցին 2 օր: 2014թ. հուշամրցաշարի հաղթող դարձավ Վերին Գետաշենի N1 դպրոցի թիմը (մարզիչ՝ Մուրադյան): Իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Լիճքի միջնակարգ և Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը (մարզիչներ՝ Վ. Առաքելյան, Եղիազարյան):



1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ հաղթող թիմերի մարզիչները և 10-ը լավագույն խաղացողներ՝ մեդալներով և հուշանվերներով:

Հատուկ մրցանակ ստացավ նաև հուշամրցաշարի գլխավոր մրցավար Հ. Բադալյանը:

Հուշամրցաշարի ամենամյա հովանավորներ էին բարերաներ Հենզել Հարությունյանը և Գ. Սմբատյանի որդիները:

Բացի ֆիզիկական դաստիարակությունից հուշամրցաշարի նպատակն էր նաև տարածաշրջանի տարբեր դպրոցների երեխաների միջև ընկերական հարաբերությունների ձևավորումը:





Комментариев нет :

Отправить комментарий