пятница, 1 февраля 2013 г.

Պարույր Սևակի ծննդյան 89 ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում



   Հունվարի 24 –ին Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 89 ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում:
Այն ներկայացրեցին 11-րդ Բ դասարանի աշակերտները: Միջոցառմանը աշակերտների կատարմամբ արտասանվեցին Պ.Սևակի բանաստեղծություններից << Մենք քիչ ենք…>>, <<Մարդ էլ կա, մարդ էլ>>, << Մոր ձեռքերը>> և այլ գործեր, ինչպես նաև հատվածներ <<Սուլամիթա>> և << Երգ երգոց>> բանաստեղծական շարքերից: Այնուհետև հնչեց բանաստեղծի <<Երեքնուկ>> երգը ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանի կատարմամբ և Պ.Սևակի կենդանի ձայնը:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Ողջ միջոցառման ընթացքում հանդիսատեսը գոհ էր աշակերտների փայլուն կատարումներից, ովքեր արժանացան բուռն ծափահարությունների:


Սոսե Պողոսյան

Комментариев нет :

Отправить комментарий