четверг, 14 февраля 2013 г.

Ակտիվ քաղաքացին ծնունդ է առնում դպրոցից


 2012 թվականի Մայիս ամսին Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին Մարտունու Երիտասարդական Բանկի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մեր համայնքը զրկված էր երեխաների ժամանցի կազմակերպման հնարավորություններից: Աշակերտները որոշեցին այդ հիմնախնդիրը մեղմելու համար մասնակցել դրամաշնորհային ծրագրին և հաղթելով` ձեռք բերեցին 172600 ՀՀ դրամ: Դիմել էին նաև համայնքի ավագանուն և համայնքի
ղեկավարին, որոնք էլ ծրագիրը շահելուց հետո տրամադրեցին 300000 ՀՀ դրամ: Այդ միջոցների հաշվին ձեռք է բերվել կառուսելներ և այն ծառայեց իր նպատակին, քանի որ նախադպրոցական կրթության ժամերից դուրս էլ դպրոցի հրապարակը լիքն էր երեխաներով:
 Նախաձեռնող խումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակիցներին, քանի որ իրենց մանկական տարիներին չեն կարողացել վայելել փոքրիկների այն բերկրանքը, որը բացի հենց իրենցից` երեխաներից, ոչ ոք չի կարող պատկերացնել:
Նույն այդ նախաձեռնող խումբը իր մասնակցությունը ունեցել է համայնքային շատ այլ հիմնախնդիրների լուծմանը, ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դպրոցական ծառատունկին, <<Համայնքն առանց աղբի>> ծրագրին և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Պատանելկան նվաճումներ կազմակերպության <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության ավագ դպրոցի աշակերտների համար>> ծրագրի շրջնականերում Լիճքի միջնակարգ դպրոցում գործող <<Անաշե>> աշակերտական ընկերության անդամներ: Վերջերս էլ մտածել են մի գաղափար, որով ցանկանում են Լիճքում հիմնել Համայնքային թանգարան և իրենց հնարավորությունները օգտագործում են այդ գաղափարի իրականացմանը:

Комментариев нет :

Отправить комментарий