понедельник, 28 января 2013 г.

Ուսուցիչներիս... Իռա Արզումանյանի ստեղծագործությունները


ՈՒՍՈՒՑՉԻՍ

Ուսուցի՜չ, խոնարհ ու վեh կոչում,
Անխոս նվիրում ու լուռ ինքնայրում,
Մատաղ սերնդի կրթության գործում
Կյանքի լուսավոր ուղին ես հարթում:

Դու գանձարանի դռները բացում
Ոգեղեն գանձը սաներին հանձնում,
Ոգեղեն լույսի ճաճանչը խորունկ
Մատաղ սերնդի հոգուն ուղորդում:

Տալիս ես նրան թևեր թռիչքի
Ե՜վ խոհեմություն, և՜ լարում մտքի`
Քայլելու կյանքի բարդ ուղիներով,
Հաղթելու ճամփան` աննկուն կամքով:


        Եվգենյա   Շմելկովային

 
Հեռավոր հյուսիսից դու այստեղ եկար`
Բյուր երազներով ու վառ հույսերով,
Այս փոքրիկ գյուղը եկար, մնացիր,
Օջախ հիմնեցիր` հայի ադաթով:

Հայ երեխային մոր պես սիրեցիր,
Ռուսերենով հաղորդակցվեցիր,
Գանձերը լեզվի նրանց տվեցիր,
Նրանց կրթելուն քեզ նվիրեցիր:


Եվ այսօր եթե լիճքեցին դրսում
Քո մայրենիով է իր գործը անում
Հավերժ խոնարհման խնդիր նա ունի՝
Որպես հատուցում հասկացող սանի:

Եվ նվիրումի այդ տարիներին
Ճերմակն է նստել ձեր շեկ վարսերին,
Ծավի աչքերում լույսն է խամրել,
Բայց ոգին, ոգին՝ ջահել մնացել:


Ռուշան   Սեդրակյանին

Մեծ է ավանդը ձեր, ընկեր Սեդրակյան,
Մատաղ սերնդի կրթության գործում.
Չ՞է որ մի կայծն էլ սիրո, բարության,
Ազգասիրության, առաքինության մեզ եք նվիրել:

Ու այդ դասերից մենք ոգևորված
Մի այլ աշխարհ ենք թաքուն կառուցել,
Փորձել ենք Վարդան ու Վահան լինել
Եվ Ավարայրի արծիվներ դառնալ…

Սովորեցրել եք` ի խորոց սրտի  Աստծո հետ խոսել,
Ու միջնադարյան  հայրեններ սերտել,
Միշտ զգոն լինել, խիղճն արթուն պահել,
Հաճախ մենանալ,  ,,Ես,,-ի հետ խոսել:

Եվ ինչ էլ լինի, մենք ձեր դասերից
Առաքինության դասեր ենք քաղել
Ու այդ դասերը կյանքում կիրառել՝
Ձեր գծած ճամփան ընտրելու պահից…


Լիլյա   Առաքելյանին

Խստապահանջ մեր Առաքելյանը
Թվերի հրաշք, անծայր աշխարհում
Մեզ սովորեցրեց գումարում, հանում,
Սինուս, կոսինուս ու բազմապատկում:

Լաբիրինթը թվերի մտնել, խճճվել,
Գորդյան հանգույցը խոսքերով լուծել,
Փակագծերը մեկ առ մեկ բացել,
Եվ քառակուսի արմատը հանել:

Եվ սովորել ենք անխոնջ տքնանքով
Հասնել միշտ վերջին, ավարտին խնդրի,
Համաչափության այս խիստ կանոնով
 Փակագծերը բացել այս  կյանքի…


Շուրա  Մելիքջանյանին

Ճակատագիրը, թե դիպվածը կյանքի,
Քեզ Աչաջրից Լիճքը հասցրեց.
Եկար, հարսնացար, այստեղ մնացիր
Եվ ամբողջ կյանքդ նվիրում դարձրիր:

Թե չլիներ ֆիզիկան, Մելիքջանյան մեր Շուրան
Չեինք կարդա բաց գիրքը, որ կոչվում է բնություն:
Ընկալեցինք շատ բաներ մեր կենցաղում կիրառվող
Անմիջապես ֆիզիկայի օրենքներին առնչվող,

Տուն ենք մտնում, լույս վառում,
Ֆարադեյին ենք հիշում.
Բացում ենք   ծորակը ջրի՝
Զգում ճնշումը ցայտող հեղուկի:
Լույսը բացվում է՝ արևն է շողում.
Ի՞նչ արագությամբ է  լույսը մեզ հասնում:
Քամին է փչում՝ ամպրոպ է պայթում,
Կայծակը ճայթում՝ անձրև է թափվում,
Անձրևից հետո՝  ծիածան կապում…
Լոկ ֆիզիկան է տալիս պատասխան:

Ու Ձեր շնորհիվ , ընկեր Մելիքջանյան,
Մենք սովորեցինք կարդալ այն գիրքը,
Որն իր էջերը մեր առջև բացել,
Գաղտնիքները՝  բոլորիս պարզել,
Պարզապես պետք է  մի քիչ սովորել
Սովորոկանում անսովորը տեսնել:


Լենա   Սիրականյանին

Անշուք գրքերի աշխարհում անտես
Երկար տարիներ դու լուռ ապրել ես,
Կոծկել ես հոգուդ ցավն ամբարած
Հաճախ կատակել` աչքերդ թացած:
Մատաղ սերնդին սիրով ավանդել՝
Սիրե՜լ գրքերը, պահել, պահպանել…
Գործիդ լավ գիտակ, սիրելի Լենա,
Մեր կոլեկտիվը քեզ չի մոռանա:



Ռիմա   Սիրականյանին

Թել ու ասեղ առած մեր Սիրականյանը
Մեզ  <<աշխատանք>>  է ուսուցանել,
Եվ առաջին անգամ մեզ հետ միասին
Ձևել ու կարել և ասեղնագործել,
Սեղան հարդարել. սպասքադրել,
Խմորողեն է  փորձել պատրաստել,
Եվ էթիկայի կանոններ սերտել…
Ու այսօր կրկին սիրով, հավատով
Այդ գործը նա իր տանն էլ է անում.
Իր թոռնիկներին է ուսուցանում…


Գոհար  Եփրեմյանին

Ձեզ չենք մոռացել, ընկե՜ր Եփրեմյան,
Որ ամբողջ կյանքում ջանադրաբար
Սովորեցրիք` ի՞նչ են գլանը, սեղանն ու բուրգը
Ի՞նչ են ուղղանկյուն, կոն ու եռանկյուն,
Ի՞նչ են ճառագայթ, հատված ու անկյուն,
Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է աքսիոմ,
Մակերեսը սեղանի ճշտությամբ հաշվել,
Փորձել եռանկյան կողմերը գտնել…
Դասերից հետո, երբ շատ էինք հոգնում
Մենք այս խոսքերն էինք հաճախ կրկնում.
-Սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես,
Ընկեր Եփրեմյան, հերիք մեզ տանջես:










Լեվիկ  Մկրտչյանին

Դուք էլ, ընկեր Մկրտչյան,
Մարմնակրթության դասերին
Վարժեցրել եք ձեր սաներին՝
Մարմինը կոփել և առողջ լինել:
,,Առողջ մարմնում՝ առողջ հոգի,,-
Կարգախոսով առաջնորդվել,
Ձեր ինքնքտիպ առողջ կյանքով
Մեզ օրինակ եք դուք միշտ եղել…
Առույգ, առողջ հանց պատանի
Ուսուցիչն եք հայ զինվորի,
Հայ զինվորի, ով իր բարքով 
Եվ ինչու չէ՝  նաև կյանքով
Մեր սահմանն է միշտ էլ պահել…


Սվետիկ  Դավթյանին

Հավերժ <<պիոներ>> ընկե՜ր Դավթյան
Դասարաններում հաճախ ես շրջել,
Վզկապ կապել ես միշտ մեզ ուսանել
Եվ պիոներական տողանի կանգնել:
Օգնել ես դառնալ կոմերիտական
Ու կյանքում լինել միշտ բարոյական,
Աշակերտական հավաքներին դու մեր
Եղել ես մաքուր ու ազնիվ ընկեր…  


Տոսյա  Սիրականյանին

Մեր սրտերում վառել ես սերը երգի,
Որ մեզ տալիս է թևեր թռիչքի,
Երգը կոծկում է ցավը մեր սրտի.
Աշխարհը տխուր կլիներ առանց երգի:

Երգն է բալասանը մորմոքվող վերքի,
Երգն է տիրակալը սիրահար սրտի,
Երգն է ամոքիչը վշտահար հոգու,
Երգն է տալիս մեզ հույսեր ապրելու:

Երգով կարող ես կարոտդ խեղդել,
Անդարձ բաժանման թախիծը երգել,
Զինվորին անգամ բանակ ուղարկել,
Փոքրիկին անուշ <<նանիկներ>> ասել:


Սերյոժա Գեվորգյանին

Դուք սովորեցիք Լիճքի դպրոցում,
Թրծվեցիք նաև կայնքի դարբնոցում,
Ծառայեցիք բանակում որպես կապավոր
Ու վերադարձը ձեր եղավ փառավոր:
Եվ գիտակցական ամբողջ կայնքը ձեր
Եղավ նվիրում սեփական գյուղին:

Խմելու ջուրը <<Բոռ-բոռ>> -ից բերվեց,
Բանդի ջրանցքը հիմնանորոգվեց,
Ջրմուղ կայանը նույնպես գործարկվեց,
Հենց այս դպրոցի  շենք կառուցվեց:

Ու բազում գործեր այդ տարիների
Փոխեցին կենցաղն ու բարքը գյուղի,
Եվ  Դուք էլ,  ընկեր  Գևորգյան,
Կատարված գործերում ունեք Ձեր լուման:

Ու շուրջ կես դար համատեղեցիք
Կրթական գործն ու կուսակցականը:
Թերթեցիք պատմության էջերը խոսուն,
Տվիք սաներին գիտելիք փայլուն…
Եվ ակնածանքի շռայլ խոսքերով
Պիտ բարեբանենք Ձեր անցած ուղին:

Փայլատակում էր Ձեր միտքն ու հոգին
Ազգային ոգին ու հավատամքը վաղվա օրերի,
Երբ պատմում էիք հայոց քաջերի սխրանքի մասին:
Սովորեցրել եք ապրել ու գործել քաջերի նման
Եվ առաջնորդվել մեծերի թողած սուրբ ավանդներով,
Թշնամու առջև գլուխ չծռել,
Դառնալ զավակը այն հող ու ջրի,
Որն արյամբ են պահել ու մեզ ավանդել:

                      ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ

                       Դու իմ ճերմակած,
                      Դու իմ խորշոմած,
                      Դու իմ ծերացած,
                      Իմ ուսուցչուհի:

                             Դու երկրորդ մայր իմ,
                             Դու իմ բարություն,
                             Դու՝ խոհեմություն,
                             Դու՝ իմաստնություն:

                        Հիմա կռացել
                        Մի բուռ ես դարձել,
                        Դու իմ խորշոմած
                        Քնքշենի իմ մայր…

                               Թույլ տուր համբուրեմ
                               Ձեռքերդ թոշնած,
                               Գլուխս խոնարհեմ
                               Ձեր փորձի դիմաց…


Ստեղծագործությունները`
      ԻՌԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ





Комментариев нет :

Отправить комментарий