понедельник, 1 сентября 2014 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

  «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանի ուղերձը:

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումանկան տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ մեզանում չկա գեթ մեկ ընտանիք, որի համար սեպտեմբերի մեկը չընկալվի որպես ցանկալի տոն: Տոնական այս օրը առանձնակի ջերմությամբ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և, հատկապես, մեր առաջին դասարանցիներին, ինչպես նաև՝ նախակրթարան եկող բոլոր երեխաներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու:
Ցանակնում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

понедельник, 19 мая 2014 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ





Եվս մեկ հրաշալի սերունդ մանկության մոլորակից անցում կատարեց գիտելիքների մոլորակ, գրաճանաչ դարձավ` շնորհիվ դասվարներ Նորա Քոչարյանի, Ժաննա Սիմոնյանի և Լիլիթ Սամսոնյանի:

Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին Լիճքի միջանակրգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները սովորականից ավելի ոգևորված էին: Նրանց մանկական հիշողություններում ավելացավ ևս մեկ հիքիաթային օր: Մի քանի ամիս չարչարելուց և չարչարվելուց հետո աշակերտները սովորել էին հայոց տառերը: Անասելի երջանկություն կար թե աշակերտների, թե նրանց ծնողների աչքերում: Հայ մանուկներն արդեն իրենց ձեռքին ւնեին հզոր զենք: Նրանք արդեն գրաճանաչ էին ու տեղափոխվել էին գիտելիքների անծայրածիր մոլորակը:

четверг, 15 мая 2014 г.

Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ



Լիճքի միջնակարգ դպրոցում մայիսի 13-ին տեղի ուենցավ «Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառումը ընդգրկում էր Հ. Թումանյանի քաղաքական հոդվածները:

понедельник, 12 мая 2014 г.

Ինտելեկտուալ ակումբ

 
Մայիսի 12-ին դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարաններից ընտրված 5 թիմեր: Ինտելեկտուալ խաղի հարցերը ընտրված էին Հայրենագիտություն, Ես և շրջակա աշխարհ և Բնագիտություն առարկաներից: Թիմերի համար նաև լրացուցիչ հարցեր էր նախապատրաստել 9-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Մովսիսյանը:

среда, 7 мая 2014 г.

Անակնկալ ուսուցչանոցում

Լիճքի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի բազմավաստակ ուսուցչուհի Աննա Գասպարյանը 6-րդ Բ դասարանի աշակերտների միջոցով անակնկալ մատուցեց  դպրոցի մանկավարժներին:
 8:50 րոպեին Աննա Գասպարյանի գլխավրությամբ ուսուցչանոց մտան 6-րդ Բ դասարանի աշակերտները և ռուսերեն երգերով ու բանաստեղծություններով շնորհավորեցին բոլոր մանկավարժներին` մայիսյան տոների առթիվ: Վերջում երեխաները բոլոր մանկավարժներին նվիրեցին մեկական վարդ:
 Հետաքրքիրն այն էր, որ երեխաների հետ երգում էր նաև Աննա Գասպարյանը:

ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Մայիսի 5-ին Լիճքի միջնակարգ դպրոցում մեկնարկեց Գվիդոն Սմբատյանի հիշատակին նվիրված և արդեն ավանդական դարձած մինի ֆուտբոլի տարածաշրջանային 8-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էին 10 թիմեր՝ Մարտունու տարածաշրջանի դպրոցներից: Մրցույթի առաջին փուլն անցավ օլիմպիական սկզբունքով և հաղթող 5 թիմերի մեջև, մրցանակային տեղերի համար, սուր պայքար ծավալվեց : Մրցումները տևեցին 2 օր: 2014թ. հուշամրցաշարի հաղթող դարձավ Վերին Գետաշենի N1 դպրոցի թիմը (մարզիչ՝ Մուրադյան): Իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Լիճքի միջնակարգ և Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը (մարզիչներ՝ Վ. Առաքելյան, Եղիազարյան):

среда, 30 апреля 2014 г.

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ



Վերջերս դպրոցում լարված իրարանցում էր, թե՛ երեխաների, և թե՛ ծնողների մոտ, որովհետև դպրոցում պետք է տեղի ունենար համադպրոցական երգի փառատոնը:

Ապրիլի 30-ին դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլը: Դեռևս նոյեմբեր ամսին դպրոցի մանկավարժական և ծնողական խորհրդի անդամներից կազմված ժյուրին նախնական լսումների փուլում ընտրեց եզրափակիչ փուլի անդամներին՝ Ծաղիկ Վարդանյան (8-րդ դաս), Արեն Սարգսյան(7-րդ դաս.), Լիլիթ Սերոբյան (4-րդ դաս.), Մարգարիտա Կրպեյան (9-րդ դաս.), Լեռնուհի Հակոբյան (12-րդ դաս.), Նաթելլա Բարեյան (1-ին դաս.), Անի Պողոսյան (10-րդ դաս.), Գայանե Գրիգորյան (11-րդ դաս.), Հուրմիկ Կոստանյան (8-րդ դաս.), Անահիտ Մկրտչյան (4-րդ դաս.), Էմմա Վարդանյան (8-րդ դաս.): Սակայն փառատոնի շնորհալի մասնակիցներից Լեռնուհի Հակոբյանը հարգելի պատճառներով չմասնակցեց:

Աշակերտներին հանձնարարվել էր հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից և նաև ժողովրդական երգեր: Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվում եզրափակիչ փուլին:

Միջոցառման սկզբում փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց 7-րդ Բ դասարանի աշակերտուհի, քանոնահար Աննա Հովհանյանը: Այնուհետև ելույթ ունեցան փառատոնի մասնակիցները:
 
Եվ մինչ ժյուրին կկատարեր դժվարին որոշումը, տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին դպրոցի շնորհալի աշակերտներ Էլեն Խաչատրյանը, Արեն Սարգսյանը և Խաչիկ Պողոսյանը: