понедельник, 12 мая 2014 г.

Ինտելեկտուալ ակումբ

 
Մայիսի 12-ին դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարաններից ընտրված 5 թիմեր: Ինտելեկտուալ խաղի հարցերը ընտրված էին Հայրենագիտություն, Ես և շրջակա աշխարհ և Բնագիտություն առարկաներից: Թիմերի համար նաև լրացուցիչ հարցեր էր նախապատրաստել 9-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Մովսիսյանը:


Վիկտորինայի հաղթող ճանաչվեց 5-րդ Ա դասարանի «Ալաշկերտ» թիմը, դասղեկ` Աննա Ավանյան: Թիմը միասնական խաղի շնորհիվ վաստակեց 77 միավոր: Դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկայնը հաղթող թիմին պարգևատրեց պատվոգրով: Նաև պատվոգրի արժանացավ 5-րդ Ա դասարանի աշակերտ Դերենիկ Սուքիասյանը՝ լավագույն ձևով հանդես գալու համար:
Խաղը կազմակերպել էր դպրոցի Սոցիալական մանկավարժ Արաքս Հոխիկայնը:








Комментариев нет :

Отправить комментарий