понедельник, 19 мая 2014 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ





Եվս մեկ հրաշալի սերունդ մանկության մոլորակից անցում կատարեց գիտելիքների մոլորակ, գրաճանաչ դարձավ` շնորհիվ դասվարներ Նորա Քոչարյանի, Ժաննա Սիմոնյանի և Լիլիթ Սամսոնյանի:

Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին Լիճքի միջանակրգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները սովորականից ավելի ոգևորված էին: Նրանց մանկական հիշողություններում ավելացավ ևս մեկ հիքիաթային օր: Մի քանի ամիս չարչարելուց և չարչարվելուց հետո աշակերտները սովորել էին հայոց տառերը: Անասելի երջանկություն կար թե աշակերտների, թե նրանց ծնողների աչքերում: Հայ մանուկներն արդեն իրենց ձեռքին ւնեին հզոր զենք: Նրանք արդեն գրաճանաչ էին ու տեղափոխվել էին գիտելիքների անծայրածիր մոլորակը:

Դպրոցում կենդանացել էին բոլոր հեքիաթների հերոսները, որոնք ավելի էին գեղեցկացել երեխաների շնորհիվ:

Առաջին Բ դասարան, դասվար Ժաննա Սիմոնյան




Առաջին Գ դասարան, դասվար` Լիլիթ Սամսոնյան




Առաջին Ա դասարան, դասվար` Նորա Քոչարյան




Комментариев нет :

Отправить комментарий