понедельник, 11 марта 2013 г.

Լիճքի սաները «Հայ Ասպետ» հեռուստախաղում


Փետրվարի 9-ին Լիճքի միջնակարգ դպրոցի երեխաները մասնակցեցին «Հայ Ասպետ» հեռուստախաղ-մրցույթի առաջին փուլին: Վաստակելով բարձր միավորներ և իրենց գեղեցիկ պատասխաներով հիացնելով բոլորին` հնարավորություն ստացան մասնակցելու Հայ Ասպետ հուռուստախաղի երկրորդ փուլին:


Մասնակիցները յոթն էին, թիմի ավագ` Արմեն Եղիազարյանը, Կարինե Սուքիասյանը, Արեգ Հովհաննիսյանը, Ահարոն Հովհանյանը, Արաքսյա Իրիցյանը, Լիլիթ Գևորգյանը և Լիանա Մովսիսյանը:

Թիմի ավագը իր գեղեցիկ խաղով և լիարժեք պատասխաններով կարողացավ թիմին բերել 29-ը միավոր, և հնարավորություն ստացավ մասնակցելու «Ասպարեզ» հեռուստախաղին:

Մարտի 10-ին «Ասպարեզ» հեռուստախաղին մասնակցում էին Հայաստանի շրջաններից 6 դպրոցների աշակերտներ: Մասնակիցների թվում էր նաև Արմեն Եղաիզարյանը: Առաջին խաղակեսից հետո լավագույն երեք մասնակիցները դուրս եկան երկրորդ փուլ, որոնց մեջ էր նաև Արմենը:

Փայլուն գիտելիքներ ցուցաբերելով գրականությունից, պատմությունից և կերպարների վերլուծությունից` Արմնեը գրավեց պատվավոր երկրորդ տեղը, և իր թիմին բերեց հնգօրյա արշավի ուղեգիր:






Комментариев нет :

Отправить комментарий