суббота, 27 апреля 2013 г.

Դպրոցականները հատուցման մասին





Ապրլի 24-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները բաց դաս էին կազմակերպել եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ, իսկ ապրիլի 27-ին դպրոցի սաները կազմակերպել էին մի այլ միջոցառում, որի հիմնական թեման Ցեղասպանության հատուցումն ու ճանաչումն էր, որը շուրջ մեկ դար քննարկվում է, սակայն չի տրվել արդարացի լուծում:

Սկզբից երեխաները ներկայացրեցին Մեծ Եղեռնի ջարդերի մասին, որը կատարվել է փուլ առ փուլ, շուրջ մեկ և կես միլիոն հայերի ջարդն ու տեղահանումը: Այնուհետև ներկայացրեցին Հայ ժողովրդի սփռվելը աշխարհով մեկ՝ Սփյուռքի գաղափարը:

Միջոցառման երրորդ մասը «Հատուցումն» էր: Սաները ներկայացրեցին հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունը, թե ինչպես են վրեժխնդիր եղել մի ամբողջ ժողովրդի կոտորածը, ջարդը ծրագրած թուրք պարագլուխներին:

среда, 24 апреля 2013 г.

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ



Ապրիլի 24-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները Լիճքի Եղեռնի հուշարձան-խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին:



9-րդ Ա դասարանի աշակերտները, ուսուցչուհի Անահիտ Ավագյանի հետ, բաց դաս անցկացրեցին հուշարձան-խաչքարի մոտ, այնուհետև Սևան ազգային պարկի աջակցությամբ 24 սոճիներ

տնկեցին:


понедельник, 15 апреля 2013 г.

Գիր սիրե՛, ղալամ սիրե՛, դավթար սիրե՛....



Գարնան զարթոնքը չէին մոռացել Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք այդ տոնը նշեցին «Գիր սիրե՛, ղալամ սիրե՛, դավթար սիրե՛» խորագիրը կրող միջոցառումով՝ նվիրված Սայաթ-Նովային:

Աշակերտները առանձնահատուկ ձևով էին նախապատրաստվել Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին: Նրանք ներկայացրեցին նոր շրջանի հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի կյանքը, խաղերը՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն: Միջոցառման համար ընտրված էին այն խաղերը, որտեղ աշուղ-բանաստեղծը գրել է, որ ինքը հայ է:

Ա 49
Աղոթրանին ով ուշ նայե
Չի ազատվի ախ ու ավյեն.
Սայաթ-նովեն ինքը հայ է,
Իր հավատքին ամուր կանգնած:


Ա. 65
Սիոնի սուրբ գերեզմանը, ապրելու տեղը մերն է.
Էջմիածնա մայր աթոռը և ազիզ ցեղը մերն է:


Բոլոր ժամանակներում սիրված աշուղ բանաստեղծի երգերը երգում էին այնպես հոգեհարազատ, կարծես թե երգերը ծնվել էին իրենց հետ, իրենց դարի և իրենց ժամանակին:

Գրական-երաժշտական միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Մ. Հոխիկյանը:





четверг, 11 апреля 2013 г.

Տոն, որը միշտ երիտասարդ է...



Ապրիլի 6-ին Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական համադպրոցական միջոցառում ` նվիրված մայրության և գեղեցկության օրվան:
Միջոցառմանը հնչեցին տարբեր երգեր,արտասանվեցին  բանաստեղծություններ  մայրության, սիրո, գեղեցկության թեմաներով: Շնորհալի երեխաները ներկայացրեցին այն բարձր մակարդակով և  մեծ բավականություն պարգևեցին հանդիսատեսին: Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի Սոնա Սիրականյանը: