Բանակի օրվան ընդառաջ տոնական տրամադրություն էր Լիճքի Հովհաննես Թումնայանի անվան միջնակարգ դպրոցում: Նախ Աշակերտական խորհուրդը անակնկալ մատուցեց ուսուցիչներին՝ ֆլեշմոբի տեսքով: Այնուհետև միջոցառումներ, բաց դասեր էին կազմակերպվել դասարաններում:
Դեռ ապրիլ ամսին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, աշակերտները զգացին թե ինչ հզոր են մեր զինվորները, զգացին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես գնահատել և պահպանել այն: Այսօր էլ աշակերտները իրենց ոգևորությունը չէին թաքցնում, իրենց խրոխտ երգերով ու հերոսների մասին խոսելուց՝ յուրաքանչյուրի աչքերում կայծ ու կրակ էր նկատվում:
Վստահ կարող ենք ասել, որ նոր սերունդը շարունակելու է մեր քաջ զինվորների գործը...
Комментариев нет :
Отправить комментарий