суббота, 27 апреля 2013 г.

Դպրոցականները հատուցման մասին





Ապրլի 24-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները բաց դաս էին կազմակերպել եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ, իսկ ապրիլի 27-ին դպրոցի սաները կազմակերպել էին մի այլ միջոցառում, որի հիմնական թեման Ցեղասպանության հատուցումն ու ճանաչումն էր, որը շուրջ մեկ դար քննարկվում է, սակայն չի տրվել արդարացի լուծում:

Սկզբից երեխաները ներկայացրեցին Մեծ Եղեռնի ջարդերի մասին, որը կատարվել է փուլ առ փուլ, շուրջ մեկ և կես միլիոն հայերի ջարդն ու տեղահանումը: Այնուհետև ներկայացրեցին Հայ ժողովրդի սփռվելը աշխարհով մեկ՝ Սփյուռքի գաղափարը:

Միջոցառման երրորդ մասը «Հատուցումն» էր: Սաները ներկայացրեցին հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունը, թե ինչպես են վրեժխնդիր եղել մի ամբողջ ժողովրդի կոտորածը, ջարդը ծրագրած թուրք պարագլուխներին:
Միջոցառման հիմնական գաղափարը ոչ թե եղեռնի մասին հավերժ սգալն էր, այլ՝ վրեժխնդիր լինելը…



Այնուհետև, որպես հավերժության գաղափար, դպրոցի աշակերտության ջանքերով կազմակերպվեց եղեռնի զոհերի հիշատակի համար ծառատունկ: Դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ «Սևան» ազգային պարկից բերվել էր 30 սոճիներ, որոնք աշակերտները տնկեցին դպրոցի շրջակայքում:














Комментариев нет :

Отправить комментарий