Գարնան զարթոնքը չէին մոռացել Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք այդ տոնը նշեցին «Գիր սիրե՛, ղալամ սիրե՛, դավթար սիրե՛» խորագիրը կրող միջոցառումով՝ նվիրված Սայաթ-Նովային:
Աշակերտները առանձնահատուկ ձևով էին նախապատրաստվել Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին: Նրանք ներկայացրեցին նոր շրջանի հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի կյանքը, խաղերը՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն: Միջոցառման համար ընտրված էին այն խաղերը, որտեղ աշուղ-բանաստեղծը գրել է, որ ինքը հայ է:
Ա 49
Աղոթրանին ով ուշ նայե
Չի ազատվի ախ ու ավյեն.
Սայաթ-նովեն ինքը հայ է,
Իր հավատքին ամուր կանգնած:
Ա. 65
Սիոնի սուրբ գերեզմանը, ապրելու տեղը մերն է.
Էջմիածնա մայր աթոռը և ազիզ ցեղը մերն է:
Գրական-երաժշտական միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Մ. Հոխիկյանը:
Комментариев нет :
Отправить комментарий