воскресенье, 19 декабря 2021 г.

Հայտարարություն

 


Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

 - դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (Ձեւ 5),

- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

 - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

 - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

 - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ հունվարի 3-ը ներառյալ, ամեն օր` ժա- մը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն` Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ա2 թաղամաս, 12-րդ փողոց, շենք 8:

Տեղեկությունների համար զանգահարել` (094) 64-46-56 հեռախոսահամարով:

 


вторник, 19 октября 2021 г.

Հայտարարություն

 



«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ 17,1 մ2 տարածքի վարձակալման համար՝ աշակերտների սննդի կազմակերպման նպատակով։

Մեկ ամսվա վարձակալման գումարը 13500 ՀՀ դրամ է։

Ցանկացողները մինչև ս/թ հոկտեմբերի 28-ը կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությանը։

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

1.               Դիմում դպրոցի տնօրենի անունով

2.              Ա/Ձ կամ ՍՊԸ վկայական

3.              Անձնագիր

Դպրոցի հասցեն՝ գ Լիճք Ա2 թաղամաս, 12-րդ փողոց, 8-րդ շենք։

Դպրոցի  տնօրինություն

пятница, 2 июня 2017 г.

Համապետական շաբաթօրյակ


Լիճքի Հովհանես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը նույնպես միացավ համապետական շաբաթօրյակին: Մայիսի 27-ին Մանկավարժները, աշակերտները մաքրեցին գյուղի կենտրոնական գերեզմանոցի շրջակայքը, աշակերտների մի մասը՝ գյուղի կենտորանական թաղամասերը...

понедельник, 1 сентября 2014 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

  «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանի ուղերձը:

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումանկան տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ մեզանում չկա գեթ մեկ ընտանիք, որի համար սեպտեմբերի մեկը չընկալվի որպես ցանկալի տոն: Տոնական այս օրը առանձնակի ջերմությամբ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և, հատկապես, մեր առաջին դասարանցիներին, ինչպես նաև՝ նախակրթարան եկող բոլոր երեխաներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու:
Ցանակնում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին: