пятница, 7 декабря 2012 г.
Բաց դաս` նվիրված 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին
Ярлыки:
Բաց դաս
,
դեկտեմբերի 7
,
Լիճքի միջնակարգ դպրոց
,
Սպիտակի երկրաշարժ
Место:
Lichk, Армения
воскресенье, 2 декабря 2012 г.
ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ
Հիշի՛ր, տղաս, ուսուցչին պետք է
միշտ ոտքի կանգնած դիմավորել…
Լիպարիտ Սարգսյան
Նոյեմբերի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: Աշակերտները հյուրընկալեցին տարրական դասարանների ինը դասագրքերի հեղինակ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող Վաչագան Ա.Սարգսյանին, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանին և «Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանին:
четверг, 1 ноября 2012 г.
Իսահակյանը 137 տարեկան է
![]() |
Լուսանկարը՝ Արսեն Խաչատրյանի |
Հոկտեմբերի 30-ին Լիճքի միջնակարգ դպրոցում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 137 ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի նիստերի դահլիճում: Ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, միջին և բարձր դասարանների աշակերտներ:
10-րդ Բ դասարանի աշակերտները ներկայացրեցին Իսահակյանի կենսագրությունը, կյանքի կարևոր դրվագները և գրավոր ժառանգության սքանչելի էջերից կազմված գրական-երաժշտական կոմպոզիցիա: Այս միջոցառումը տարբերվեց նախկինում կայացած միջոցառումներից նրանով, քանի որ կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:
суббота, 20 октября 2012 г.
четверг, 20 сентября 2012 г.
Միջոցառում` նվիրված անկախության 21-րդ տարեդարձին
Սեպտեմբերի 20-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:
Դպրոցի տնօրինության կողմից միջոցառումը հանձնարարվել էր 6-րդ Ա դասարանին (դասղեկ` Սյուզաննա Մարկարյան): Աշակերտները միջոցառման ընթացքում ներկայացրեցին Հայոց պատմության ուշագրավ դրվագները` գրերի ստեղծման պատմությունը, նշանավոր հաղթանակները, Անկախ Հայաստանի վերածննդի հերոսական էջերը: Այնուհետև միջոցառումը եզրափակեցին Հայաստանի Հանրապետության օրհներգով:
суббота, 15 сентября 2012 г.
Լիճքն առանց աղբի
Սեպտեմբերի 15-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները, միանալով <Մենք կարող ենք>( “Let’s DO It” Armenia) շարժման ծրագրի շրջանակներում իրականացվող <Հայաստանն առանց աղբի> նախաձեռնության սանիտարամաքրման աշխատանքներին, մաքրեցին Լիճքի միջնակարգ դպրոցի տարածքը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքը և գյուղի աղբյուրի շրջակայքը: Մասնակցում էին 170 աշակերտներ, որոնք միասնական ուժերով հավաքեցին 30 պարկ պլաստմասե և 4 պարկ ապակյա տարաներ, իսկ այն աղբը որը ենթակա էր այրման` հատուկ հատկացված տարածքում այրեցին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ Գեղարքունիքի մարզի
Լիճքի միջնակարգ դպրոցի
1-4-րդ դասարանների
ուսուցչի /20 դասաժամ/թափուր աշխատատեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական
կարողությունների ստուգումն անցկացվելու է
երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին ու
կրթությանը վերաբերվող ՀՀ օրենքներին համապատասխան/ և հարցազրույց /մանկավարժական
մասնագիտական գործնական հմտություններ/:
Մրցույթի
մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներից են նաև ՀՀ օրենքների իմացությունը
և համակարգչային գիտելիքները / «Վորդ»,
«Էկզել», «Ֆոտոշոպ» ծրագրերին տիրապետելը պարտադիր է/:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1.
Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին
հավակնում է /ձև 1/,
2.
Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող
ավարտական փաստաթուղթը ներդիրի հետ /դիպլոմը միջուկով/,
3.
Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքնե-րին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /առկայության դեպքում/,
4.
Քաղվածք աշխատանքնային գրքույկից /առկայության դեպքում/,
5.
Անձնագրի պատճենը,
6.
Ինքնակենսագրություն /ձև 4/
7.
Համակարգչային գիտելիքների տիրապետելու մասին
փաստաթուղթ /առկայոթւյան դեպքում/,
8.
Մեկ լուսանկար` 3x4 չափսի,
9.
Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխտելու իրավունք,
10.
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերն ընդունվում են 2012 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից
15-ը, բացի խաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի
ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթն
անցկացվելու
է
Լիճքի
միջնակարգ
դպրոցում 2012 թվականի
հոկտեմբերի 22-ին, ժամը 14-ին:
Լրացուցիչ տեղեկությունների
համար
զանգահարել 093 35 10 83 և
055 35 10 83 հեռախոսահամարներով:
Լիճքի
միջնակարգ դպրոցի տնօրինություն
Подписаться на:
Сообщения
(
Atom
)