четверг, 20 сентября 2012 г.

Միջոցառում` նվիրված անկախության 21-րդ տարեդարձին




Սեպտեմբերի 20-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Դպրոցի տնօրինության կողմից միջոցառումը հանձնարարվել էր 6-րդ Ա դասարանին (դասղեկ` Սյուզաննա Մարկարյան): Աշակերտները միջոցառման ընթացքում ներկայացրեցին Հայոց պատմության ուշագրավ դրվագները` գրերի ստեղծման պատմությունը, նշանավոր հաղթանակները, Անկախ Հայաստանի վերածննդի հերոսական էջերը: Այնուհետև միջոցառումը եզրափակեցին Հայաստանի Հանրապետության օրհներգով:


Հանդիսությունը տեղի ունեցավ դպրոցի նիստերի դահլիճում: Ներկա էին մեծաթիվ ծնողներ, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ:

Комментариев нет :

Отправить комментарий