Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի |
Արդեն տաս տարի է Լիճքում կազմակերպվում է ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Խաղին մասնակցում էին 9-12-րդ դասարանների աշակերտները:
Մասնակցում էին ոչ միայն Լիճքի միջնակարգ, այլ նաև հիմնական դպրոցի աշակերտները: Նրանցից պետք էր ընտրել լավագույնին:
Հիմնական խաղերից հետո մեկնարկ տրվեց եզրափակիչ փուլին, որին մասնակցելու իրավունքը նվաճել էին 11 ա և 11 գ-րդ դասարանները: Մրցավարի սուլիչով ազդարարվեց խաղի սկիզբը: Խաղն ընթացավ շատ հետաքրքիր մթնոլորտում: Խաղը դիտելու էին եկել Լիճքի միջնակարգ և հիմնական դպրոցի աշակերտները: Խաղով հիանում էին նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները, սիրողական ֆուտբոլի երկրպագուները, անգամ Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրենը (իդեպ, նույն կոլեկտիվը նույն հետաքրքրությամբ դիտում էր նաև մյուս խաղերը): Խաղն ընթացավ շատ թեժ պայքարում:
Առաջին և երկրորդ խաղակեսերում խաղի հաշիվը (2-2) ոչ-ոքի էր,մինչև այն պահը, երբ նշանակվեցին տուգանային հարվածները: Որով վստահ հաղթանակ տարավ Լիճքի միջնակարգ դպրոցի 11-րդ Գ դասարանի թիմը: Պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեց 11-րդ Ա դասարանը,, իսկ երրորդ տեղը գրավեց Լիճքի հիմնական դպրոցի թիմը: Հաղթող թիմերին հանձնվեցին մրցանակներ, պատվոգրեր: Լավագույնս դրսեվորած խաղացողներին հանձնվեցին առանձին պատվոգրեր:
Այսպես ևս մեկ անգամ ավարտվեց Լիճք գյուղի ֆուտբոլային խաղերը, որոնք առիթ հանդիսացան ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և Լիճք գյուղի անունն ու պատիվը արժանավայել բարձր պահած հայ ազատամարտիկներին:
Հեղինակ` Արսեն Խաչատրյան, 9-րդ դասարան
Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի |
Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի |
Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի |
Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի |
Комментариев нет :
Отправить комментарий