среда, 29 января 2014 г.

Հայկական Բանակ - 22

 
Հայ ժողովրդի համար 20-րդ դարի սկիզբը ճակատագրական եղավ: Հայ ժողովուրդը տեսավ շատ արհավիրքներ, Եղեռն ու կոտորած, այնուհետև Հարենական մեծ պատերազմը: Հայ ժողովրդի զավակները մասնակցեցին Հայրենական Մեծ պատերազմին` տալով հազարավոր հերոսներ, գեներալներ, մարշալներ... Եվ 20-րդ դարի վերջում` Արցախյան հերոսամարտ...
Մեր պապերի և հայրերի, եղբայրների և քույրերի հերոսական պայքարը: Արցախյան պատերազմը դարձավ մեր հայրենիքի, պատմական Մայր Հայաստանից հետ բերած, արյան գնով նվաճած մի փոքր կտորի և մեր բանակի կազմավորման առիթը: Մենք ուենցանք ամուր և հոզոր բանակ և այսօր տոնում ենք մեր փառապանծ բանակի կազմաբորման 22 ամյակը:
Միջոցառման ժամանակ հնչեցին հայրենասիրական երգեր, աշակերտները արտաանեցի Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործություննեից:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավարուհի Մանուշ Հոխիկյանը:  





Комментариев нет :

Отправить комментарий