Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ
1), մեկ լուսանկար 3x4 չափի, -
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ
5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ․ դեկտեմբերի
20-ից մինչև 2022թ․ հունվարի 3-ը ներառյալ, ամեն օր` ժա- մը 10:00-ից
15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն` Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ա2 թաղամաս, 12-րդ փողոց, շենք 8:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 64-46-56 հեռախոսահամարով: