пятница, 21 июня 2013 г.

ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ: Փառքի սրահի բացման արարողություն

Լիճքի միջնակարգ դպրոցը 2012-2013 ուստարում շարունակեց իր համագործակցությունը Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ: 
12-րդ դասարանցիներից առաջադրվեցին աշակերտական ընկերության նախագահի թեկնածուներ և ՀՀ օրենսդրության համապատասխան տեղի ունեցավ աշակերտական ընկերության նախագահի ընտրություն:
Աշակերտական ընկերությունը մանսկացություն ունեցավ մի շարք հասարակական, բնապահպանական, մարզամշակութային միջոցառումների և մասնակցեց Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և USAD-ի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին:
 Շուրջ 100 հայտերից ընտրվեցին 10-ը, որից հաղթող ճանաչվեց Լիճքի միջնակարգ դպրոցի «Վերադարձ ակունքներին» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել փառքի սրահ՝ ի խոնահրում Լիճքի պատմությունը կերտողներին: Շուրջ հինգ ամսվա ընթացքում ձեռք
բերվեցին ցուցանակ-տաղավարներ, հավաքագրվեցին ձեռագրեր, նկարներ,Հայրենակ Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների, նահատակների հուշամեդալներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, նաև Լիճքի մանկավարժների, մտավորականների, ստեղծագործողների արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ձեռագրեր, պատմական արժեք ներկայացնող անձնական իրեր և նմուշներ: 

2013 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցավ Փառքի սրահի բացման արարողությունը, որն իր մասնակցությամբ պատվել էր «Հայստանի պատանեկան նվաճումներ», «Օրրան»
բարեգործական հասարակական կազմակերպությա տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Անահիտ Մանուկյանը, «Հայստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Գեղարքունիք մարզի համակարգող Հակոբ Սմբատյանը և այլ հյուրեր: Փառքի սրահի բացման պատիվը ընձեռնվեց Լիճքի «Հայ Ասպետների» թիմի ավագ Արմեն Եղիազարյանին: Ներկաներին դիմավորեցին Լիճքի միջնակարգ դպրոցում գործող «Արմին» պարային համույթի փոքրիկները: Փառքի սրահը խորհրդանիշ է վերադարձ դեպի ակունքներին և որպես շարունակություն ակնկալում է համայնքի օժանդակությունը՝ նյութերի հավաքագրման գործում: Ըստ Արմինե Հովհաննիսյանի Փառքի սրահը գիտական, արխիվային,
թանգարանային լուրջ նմուշներ ունի, որով ցանկացած այցելու կծանոթանա ոչ միայն Լիճքի, այլև Հայոց պատմությանը: 

Ծրագրով նախատեսված երեք ցուցանակ-տաղավարների փոխարեն, շնորհիվ հովանավորների, ձեռք բերվեցին ևս 5-ը: Ծրագրով նախատեսված 360000 դրամի փոխարեն հավաքագրվեց 800000 ՀՀ դրամի համարժեք նյութական միջոցներ՝ չհաշված ֆիզիկական, մտավոր աջակցությունները: Ըստ տնօրեն Ա. Հոխիկյանի՝ ի կատար ածվեց Փառքի սրահի գաղափարը, որին կհաջորդի ազգագրական թանգարանի հիմնադրումը և հավաստեց, որ աշխատանքային ձևաչափը այդ մասով էլ է ծրագրավորված:

Նկարները՝ այստեղ

Комментариев нет :

Отправить комментарий