Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ազդարարեցին գարնան գալուստը:
Մայրության ու գեղեցկության տոնի նախաշեմին օրերս հերթական գեղեցիկ և դաստիարակչական միջոցառումն էր կազմակերպվել Լիճքի միջնակարգ դպրոցում՝ նվիրված մայրերին և ուսուցչուհիներին:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Մարտի 8-ի ստեղծման պատմությունը, որը համարվում է հրեական տոն և նշվում է գարնանամուտին:
«Անակախությունից հետո Հայաստանում փորձեցին Մարտի 8-ը հանել տոնացույցից, և, որպես այլընտրանք, ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն Մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և Մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ»,- իր ելույթում նշեց 5-րդ դասարանի աշակերտ Հայկ Սուքիասյանը:
Աշակերտները ջերմ բարեմաղթանքներ և բանաստեղծություններ նվիրեցին մայրերին և ուսուցչուհիներին:
«Նմանատիպ միջոցառումները դաստիարակչական բնույթ են կրում և պետք է շարունակական լինեն»,- ասում էին ծնողները:
Комментариев нет :
Отправить комментарий