пятница, 8 ноября 2013 г.

«Ա» տառի ուսուցման բաց դաս


«Գիտելիքը ուժ է»: Այդ ուժով զորանալու առաջին քայլերն են անում Լիճքի միջնակարգ դպրոցի ամենակրտսեր աշակերտները:

Առաջին Գ դասարանի աշակերտների համար նոյեմբերի 7-ը տարբերվում էր մյուս օրերից, որովհետև սովորում Էին այբուբենի առաջին տառը:

Աշակերտները պատրաստել էին դաս-միջոցառում:

Նրանք արտասանեցին, երգեցին, և համառոտ ներկայացրին, թե ինչ են սովորել մինչ այդ:

Աշակերտները թվարկեցին Ա հնչյունով սկվող բառեր

ծանոթացան Ա հնչյունի պատկերին(տառին):

Դաս միջոցառմնը հրավիրված էին նաև դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, որոնք իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին աշակերտներին:

Դասվար Լիլիթ Սամսոնյանի շնորհիվ, գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի:





суббота, 19 октября 2013 г.

Ողջո՜ւյն ուսում, ողջո՜ւյն դպրոց...



Հայի ազգային կարևոր առանձնահատկություններից մեկը գիտելիքի և դպրության հանդեպ դրսևորվող սերն ու հարգանքն է: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը հայերիս համար մեծ խորհուրդ ու նշանակություն ունի: Այդ օրը շատերիս կյանքում բացվում է դպրության արշալույսը, ազդարարվում է իմացությամբ բարձունքներ նվաճելու մի նոր սկիզբ:

Լիճքի միջնակարգ դպրոցում այդ սկիզբը ազդարարվեց առանձնակի շուքով:

Առաջին դասարանի աշակերտները դպրոց էին հաճախում դեռևս օգոստոսից և պատրաստվում էին Առաջին զանգին:

Միջոցառման նպատակն էր առաջին դասարանցիների մեջ ճիշտ պատկերացումներ ձևավորել «աշակերտ» սոցիալական դերի մասին:

Սեպտեմբերի 1-ին աշակերտներն արդեն ծանոթ էին իրենց ուսուցիչների և դասընկերների հետ: Այս տարի Գիտելիքի օրը դարձավ յուրօրինակ մի տոն և անմոռաց հուշի պես դաջվեց յուրաքանչյուր առաջին դասարանցու հիշողությունում:


Լիլիթ Սամսոնյան






среда, 2 октября 2013 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցի
1-4-րդ դասարանների  և գերմաներենի ուսուցչի թափուր աշխատատեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին ու կրթությանը վերաբերվող ՀՀ օրենքներին համապատասխան/ և հարցազրույց /մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ/:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներից են նաև ՀՀ օրենքների իմացությունը և համակարգչային գիտելիքները / «Վորդ», «Էկզել», «Ֆոտոշոպ» ծրագրերին տիրապետելը պարտադիր է/:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /ձև 1/,
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթը ներդիրի հետ /դիպլոմը միջուկով/,
3. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքնե-րին ևաշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումըհավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /առկայության դեպքում/,
4. Քաղվածք աշխատանքնային գրքույկից /առկայության դեպքում/,
5. Անձնագրի պատճենը,
6. Ինքնակենսագրություն /ձև 4/
7. Համակարգչային գիտելիքների տիրապետելու մասին փաստաթուղթ /առկայոթւյան դեպքում/,
8. Մեկ լուսանկար` 3x4 չափսի,
9. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխտելու իրավունք,
10. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:


Փաստաթղթերն ընդունվում են 2013 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 29-ըներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից 15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթն անցկացվելու է Լիճքի միջնակարգ դպրոցում 2013 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը14-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 35 10 83 և 055 35 10 83հեռախոսահամարներով:


Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրինություն

пятница, 21 июня 2013 г.

ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ: Փառքի սրահի բացման արարողություն

Լիճքի միջնակարգ դպրոցը 2012-2013 ուստարում շարունակեց իր համագործակցությունը Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ: 
12-րդ դասարանցիներից առաջադրվեցին աշակերտական ընկերության նախագահի թեկնածուներ և ՀՀ օրենսդրության համապատասխան տեղի ունեցավ աշակերտական ընկերության նախագահի ընտրություն:
Աշակերտական ընկերությունը մանսկացություն ունեցավ մի շարք հասարակական, բնապահպանական, մարզամշակութային միջոցառումների և մասնակցեց Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և USAD-ի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին:
 Շուրջ 100 հայտերից ընտրվեցին 10-ը, որից հաղթող ճանաչվեց Լիճքի միջնակարգ դպրոցի «Վերադարձ ակունքներին» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել փառքի սրահ՝ ի խոնահրում Լիճքի պատմությունը կերտողներին: Շուրջ հինգ ամսվա ընթացքում ձեռք
բերվեցին ցուցանակ-տաղավարներ, հավաքագրվեցին ձեռագրեր, նկարներ,Հայրենակ Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների, նահատակների հուշամեդալներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, նաև Լիճքի մանկավարժների, մտավորականների, ստեղծագործողների արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ձեռագրեր, պատմական արժեք ներկայացնող անձնական իրեր և նմուշներ: 

2013 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցավ Փառքի սրահի բացման արարողությունը, որն իր մասնակցությամբ պատվել էր «Հայստանի պատանեկան նվաճումներ», «Օրրան»
բարեգործական հասարակական կազմակերպությա տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Անահիտ Մանուկյանը, «Հայստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Գեղարքունիք մարզի համակարգող Հակոբ Սմբատյանը և այլ հյուրեր: Փառքի սրահի բացման պատիվը ընձեռնվեց Լիճքի «Հայ Ասպետների» թիմի ավագ Արմեն Եղիազարյանին: Ներկաներին դիմավորեցին Լիճքի միջնակարգ դպրոցում գործող «Արմին» պարային համույթի փոքրիկները: Փառքի սրահը խորհրդանիշ է վերադարձ դեպի ակունքներին և որպես շարունակություն ակնկալում է համայնքի օժանդակությունը՝ նյութերի հավաքագրման գործում: Ըստ Արմինե Հովհաննիսյանի Փառքի սրահը գիտական, արխիվային,
թանգարանային լուրջ նմուշներ ունի, որով ցանկացած այցելու կծանոթանա ոչ միայն Լիճքի, այլև Հայոց պատմությանը: 

Ծրագրով նախատեսված երեք ցուցանակ-տաղավարների փոխարեն, շնորհիվ հովանավորների, ձեռք բերվեցին ևս 5-ը: Ծրագրով նախատեսված 360000 դրամի փոխարեն հավաքագրվեց 800000 ՀՀ դրամի համարժեք նյութական միջոցներ՝ չհաշված ֆիզիկական, մտավոր աջակցությունները: Ըստ տնօրեն Ա. Հոխիկյանի՝ ի կատար ածվեց Փառքի սրահի գաղափարը, որին կհաջորդի ազգագրական թանգարանի հիմնադրումը և հավաստեց, որ աշխատանքային ձևաչափը այդ մասով էլ է ծրագրավորված:

Նկարները՝ այստեղ

четверг, 16 мая 2013 г.

Ասմունքի մրցույթ՝ նվիրված Միսաք Մեծարենցին և Պետրոս Դուրյանին



Մայիսի 16-ին Մարտունու պատկերասրահում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծներ Միսաք Մեծարենցին և Պետրոս Դուրյանին: Մասնակցում էին Մարտունու տարածաշրջանի դպրոցներից 18 աշակերտներ: Ասմունքի մրցույթին Լիճքի միջնակարգ դպրոցը ներկայացնում էին 7-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Վարդանյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարինե

понедельник, 13 мая 2013 г.

Գվիդոն Սմբատյանի անվան մինի ֆուտբոլի հուշամրցաշար



Մայիսի 4-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Գվիդոն Սմբատյանի անվան մինի ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությունը: Մասնակցում էին 6 թիմեր` Ծակքարից, Երանոսից, Վարդենիկից և Լիճքից: Եզրափակիչ փուլ անցան Լիճքի միջնակարգ դպրոցի և Ծովասարի թիմերը: 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց Լիճքի թիմը:

Միջոցառման նպատակն էր երեխաների մեջ սերմանել սեր սպորտի հանդեպ: Ձևավորել միջհամայնքային ընկերական կապ, մի քանի ժամ կտրել համակարգչային խաղերից և ներքաշել իսկական սպորտի մեջ:

 Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերը ստացան խրախուսական նվերներ, պատվոգրեր և գավաթ:

воскресенье, 12 мая 2013 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ


2012-2013 ուստարում տառաճանաչ դարձան ևս 77 աշակերտներ, դասվարներ Լարիսա Մկրտչյանի, Գայանե Սարգսյանի և Բյուրեղիկ Գևորգյանի շնորհիվ: Երեխաների համար առաջին դասարանի հանդեսը ամենահիշարժան և տպավորիչ տոներից մեկն է:


 Գայանե Սարգսյանի 22 տարվա մանկավարժական գործընթացում տառաճանաչ դարձրեց 7-րդ սերունդը: Առաջին Բ դասարանի աշակերտները թոթովախոս լեզվով ներկայացրեցին Այբուբենի ստեղծման պատմությունը, Մեսրոպ Մաշտոցի փառապանծ ուղին: Իրենց քաղցր ձայնով ծնողների, ուսուցիչներ, աշակերտների համար երգեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին ոտանովորներ, իսկ միջոցառման ավարտին ներկայացրեցին Հ. Թումանյանի “Կիկոսի մահը” հեքիաթի բեմադրությունը: Երեխաները այնքան էին տարվել այդ հեքիաթով, որ ներկաներին թվում էր, թե Կիկոսը իսկապես կենադանացել է: