воскресенье, 12 мая 2013 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ


2012-2013 ուստարում տառաճանաչ դարձան ևս 77 աշակերտներ, դասվարներ Լարիսա Մկրտչյանի, Գայանե Սարգսյանի և Բյուրեղիկ Գևորգյանի շնորհիվ: Երեխաների համար առաջին դասարանի հանդեսը ամենահիշարժան և տպավորիչ տոներից մեկն է:


 Գայանե Սարգսյանի 22 տարվա մանկավարժական գործընթացում տառաճանաչ դարձրեց 7-րդ սերունդը: Առաջին Բ դասարանի աշակերտները թոթովախոս լեզվով ներկայացրեցին Այբուբենի ստեղծման պատմությունը, Մեսրոպ Մաշտոցի փառապանծ ուղին: Իրենց քաղցր ձայնով ծնողների, ուսուցիչներ, աշակերտների համար երգեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին ոտանովորներ, իսկ միջոցառման ավարտին ներկայացրեցին Հ. Թումանյանի “Կիկոսի մահը” հեքիաթի բեմադրությունը: Երեխաները այնքան էին տարվել այդ հեքիաթով, որ ներկաներին թվում էր, թե Կիկոսը իսկապես կենադանացել է:








Բյուրեղիկ Գևորգյանը ունի  32 տարվա մանկավարժական ստաժ: Առաջին Գ դասարան հանդեսի ժամանակ մանկական և անկեղծ մթնոլորտ էր: Ներկաները մտովի տեղափոխվեցին իրենց մանկություն. իրենց մանկական երգերն ու բանաստեղծությունները մեկ առ մեկ հիշեցին: Կարծես ամեն մի մանուկ դարձել էր Այբբուբենի ոսկեղենիկ մի տառ. տառերը կենդանացել և պատմում էին իրենց ստեղծման պատմությունը: Երեխաները բեմադրեցին Հ. Թումանյանի “Շուն ու կատուն” հեքիաթը:







Լարիսա Մկրտչյանի (Առաջին Ա դասարան) 30 տարվա մանկավարժական փորձը հնարավորություւն է տալիս միջոցառմանն ամեն անգամ ներկայանալ հայեցի ու գեղեցիկ սցենարով: Երեխաները կենդանացրեցին Այբբուբենի բոլոր տառերը, «գողացան» նույնիսկ Ա տառին և համոզվեցին, որ առանց Ա տառի իրենք կդժվարանան կարդալ և գրել: Երեխաները կենդանացրել էին նայև Այբբենարանի բոլոր հեքիաթների հերոսներին և ստեղծել էին մի հեքիաթային աշխարհ: Շքեղ, գունավառ, տպավորիչ հանդես էր:










Ուսուցիչները հուզված էին, որովհետև ևս մեկ սերունդ կրթեցին, գրաճանաչ դարձրեցին, և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ առանց լավ դասվարների դպրոցը չի կարող լավը լինել, որովհետև ամենասուրբ, դժվար, պատասխանատու գործը հենց դասվարների ուսերին է:

Комментариев нет :

Отправить комментарий