четверг, 20 сентября 2012 г.

Միջոցառում` նվիրված անկախության 21-րդ տարեդարձին




Սեպտեմբերի 20-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Դպրոցի տնօրինության կողմից միջոցառումը հանձնարարվել էր 6-րդ Ա դասարանին (դասղեկ` Սյուզաննա Մարկարյան): Աշակերտները միջոցառման ընթացքում ներկայացրեցին Հայոց պատմության ուշագրավ դրվագները` գրերի ստեղծման պատմությունը, նշանավոր հաղթանակները, Անկախ Հայաստանի վերածննդի հերոսական էջերը: Այնուհետև միջոցառումը եզրափակեցին Հայաստանի Հանրապետության օրհներգով:

суббота, 15 сентября 2012 г.

Լիճքն առանց աղբի



Սեպտեմբերի 15-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները, միանալով <Մենք կարող ենք>( “Let’s DO It” Armenia) շարժման ծրագրի շրջանակներում իրականացվող <Հայաստանն առանց աղբի> նախաձեռնության սանիտարամաքրման աշխատանքներին, մաքրեցին Լիճքի միջնակարգ դպրոցի տարածքը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքը և գյուղի աղբյուրի շրջակայքը: Մասնակցում էին 170 աշակերտներ, որոնք միասնական ուժերով հավաքեցին 30 պարկ պլաստմասե և 4 պարկ ապակյա տարաներ, իսկ այն աղբը որը ենթակա էր այրման` հատուկ հատկացված տարածքում այրեցին:
















ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



    Հայտարարվում է մրցույթ Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցի
1-4-րդ դասարանների ուսուցչի /20 դասաժամ/թափուր աշխատատեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու  է երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին ու կրթությանը վերաբերվող ՀՀ օրենքներին համապատասխան/ և հարցազրույց /մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ/:
  Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներից են նաև ՀՀ օրենքների իմացությունը և համակարգչային գիտելիքները   / «Վորդ», «Էկզել», «Ֆոտոշոպ» ծրագրերին տիրապետելը պարտադիր է/:
 Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1.      Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /ձև 1/,
2.      Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթը ներդիրի հետ /դիպլոմը միջուկով/,
3.      Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքնե-րին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները /առկայության դեպքում/,
4.      Քաղվածք աշխատանքնային գրքույկից /առկայության դեպքում/,
5.      Անձնագրի պատճենը,
6.      Ինքնակենսագրություն /ձև 4/
7.      Համակարգչային գիտելիքների տիրապետելու մասին փաստաթուղթ /առկայոթւյան դեպքում/,
8.      Մեկ լուսանկար` 3x4 չափսի,
9.      Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխտելու իրավունք,
10.  ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

   Փաստաթղթերն ընդունվում են 2012 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև   հոկտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից 15-ը, բացի խաբաթ և կիրակի օրերից:
   Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
   Մրցույթն անցկացվելու է Լիճքի միջնակարգ դպրոցում 2012 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 14-ին:
    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 35 10 83  և  055 35 10 83 հեռախոսահամարներով:

Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրինություն