четверг, 26 декабря 2013 г.

Դիմակահանդես: 11-րդ դասարան




Դեկտեմբերի 26-ին ևս մեկ Ամանորյա միջոցառում էին նախապատրաստել արդեն 11-րդ Բ դասարանի աշակերտները: Իրենց ջերմագին խոսքերով, երգ ու պարով, հումորներով ապահեովեցին ներկաների բարձր տրամադրությունը:

Շնորհավոր Նոր Տարի: 2014


Ամանորյա տոնական միջոցառումների բացումը կատարեցին նախակրթարանի "Արևներ" խմբի սաները: Դեկտեմբերի 24-ին դպրոցում լսվեցին ամանորյա զանգերի առաջին ղողանջները:

суббота, 14 декабря 2013 г.

Գիրք Գրոց


Ներկայիս տեղեկատվական դարաշրջանում կարծես թե մոռացության են մատնվում մեր ազգային, հոգևոր ավանդույթներն ու արժեքները: Փոխվել է դպրոցականների, երիտասարդների աշխարհայցքը: Հոգևոր և մշակութային դաստիարակությունը անհրաժեշտ է փոխանցել սերունդներին մանուկ հասակից, նախակրթարանից, առաջին դասարանից:

Դեկտեմբերի 13-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ուենցավ <<Գիրք Գրոց>> խորագրով միջոցառումը, որի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել հոգևոր արժեքների դերն ու նշանակությունը: Միջոցառմանը մասնակցում էին 4-րդ և 5-րդ դասարանների աշակերտները:

Աշակերտները ներկայացրեցին հեթանոսական դարաշրջանի, Մաշտոցյան գրերի, Պատմահայր Խորենացու ժամանակաշրջանի պատմության կարևոր դրվագները, 5-րդ դարի շարականները:

փոքրիկ Նարեն, որը նախադպրոցական խմբից էր, իր բանաստեղծությամբ գերեց ամբողջ դահլիճին, իսկ 4-րդ դասարանից Սուսաննա Գրիգորյանը <<Կիլիկիա>> երգի կատարմամբ գրավեց բոլորին՝ նրանց աչքերից քամելով հուզմունքի և ուրախության արցունքներ:
Միջոցառումը կազմակերպել էր գրադարանավարուհի Մանուշ Հոխիկյանը:

суббота, 7 декабря 2013 г.

Ներդրումներ Լիճքի միջնակարգ դպրոցում

2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ Լիճքի միջնակարգ դպրոցում արտաբյուջետային միջոցներով (հովանավորներ, հասարակական կազմակերպություններ) ձեռք է բերվել 3005000 (երեք միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ արժողությամբ գույք:
Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, աշխատանքայի կոլեկտիվը, ծնողական և կառավարման խորհուրդները շնորհակալություն են հայտնում հովանավորներից` դպրոցին մշտական նյութական աջակցություն ցուցաբերելու համար:


пятница, 8 ноября 2013 г.

«Ա» տառի ուսուցման բաց դաս


«Գիտելիքը ուժ է»: Այդ ուժով զորանալու առաջին քայլերն են անում Լիճքի միջնակարգ դպրոցի ամենակրտսեր աշակերտները:

Առաջին Գ դասարանի աշակերտների համար նոյեմբերի 7-ը տարբերվում էր մյուս օրերից, որովհետև սովորում Էին այբուբենի առաջին տառը:

Աշակերտները պատրաստել էին դաս-միջոցառում:

Նրանք արտասանեցին, երգեցին, և համառոտ ներկայացրին, թե ինչ են սովորել մինչ այդ:

Աշակերտները թվարկեցին Ա հնչյունով սկվող բառեր

ծանոթացան Ա հնչյունի պատկերին(տառին):

Դաս միջոցառմնը հրավիրված էին նաև դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, որոնք իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին աշակերտներին:

Դասվար Լիլիթ Սամսոնյանի շնորհիվ, գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի:





суббота, 19 октября 2013 г.

Ողջո՜ւյն ուսում, ողջո՜ւյն դպրոց...



Հայի ազգային կարևոր առանձնահատկություններից մեկը գիտելիքի և դպրության հանդեպ դրսևորվող սերն ու հարգանքն է: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը հայերիս համար մեծ խորհուրդ ու նշանակություն ունի: Այդ օրը շատերիս կյանքում բացվում է դպրության արշալույսը, ազդարարվում է իմացությամբ բարձունքներ նվաճելու մի նոր սկիզբ:

Լիճքի միջնակարգ դպրոցում այդ սկիզբը ազդարարվեց առանձնակի շուքով:

Առաջին դասարանի աշակերտները դպրոց էին հաճախում դեռևս օգոստոսից և պատրաստվում էին Առաջին զանգին:

Միջոցառման նպատակն էր առաջին դասարանցիների մեջ ճիշտ պատկերացումներ ձևավորել «աշակերտ» սոցիալական դերի մասին:

Սեպտեմբերի 1-ին աշակերտներն արդեն ծանոթ էին իրենց ուսուցիչների և դասընկերների հետ: Այս տարի Գիտելիքի օրը դարձավ յուրօրինակ մի տոն և անմոռաց հուշի պես դաջվեց յուրաքանչյուր առաջին դասարանցու հիշողությունում:


Լիլիթ Սամսոնյան