Показаны сообщения с ярлыком Արսեն Խաչատրյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արսեն Խաչատրյան. Показать все сообщения

четверг, 1 ноября 2012 г.

Իսահակյանը 137 տարեկան է


Լուսանկարը՝ Արսեն Խաչատրյանի

Հոկտեմբերի 30-ին Լիճքի միջնակարգ դպրոցում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 137 ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի նիստերի դահլիճում: Ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, միջին և բարձր դասարանների աշակերտներ:

   10-րդ Բ դասարանի աշակերտները ներկայացրեցին Իսահակյանի կենսագրությունը, կյանքի կարևոր դրվագները և գրավոր ժառանգության սքանչելի էջերից կազմված գրական-երաժշտական կոմպոզիցիա: Այս միջոցառումը տարբերվեց նախկինում կայացած միջոցառումներից նրանով, քանի որ կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:

суббота, 20 октября 2012 г.

Ավարտվեց զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը

Լուսանկարը` Ռաֆիկ Հակոբյանի

  

Արդեն տաս տարի է Լիճքում կազմակերպվում է ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Խաղին մասնակցում էին 9-12-րդ դասարանների աշակերտները: