Показаны сообщения с ярлыком Բաց դաս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բաց դաս. Показать все сообщения

понедельник, 3 марта 2014 г.

Հայերնիքն` ամեն ինչից վեր...


Մարտի 3-ին III Ա դասարանում «Հայրենիք» թեմայով Բաց դաս էր կազմակերպել վաստակաշատ մանկավարժ, դասվար Սեդա Պռազյանը: «Հայրենիքն ամեն ինչից վեր է» այսպիսի դաստիարակություն են ստանում 3-րդ դասարանի աշակերտները: Դասին ներկա մանկավարժները զգում էին դասարանից հորդող տաք շունչը: Աշակերտները` շուրջ 32 երեխա, մասնակցեցին բաց դասին: Բաց դասը աշակերտները սկսեցին վերջերս զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի հերոսական սխրանքը ներկայացնելով: Այնուհետև երեխաները հնարավորթյուն տվեցին մտովի հայտնվել Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի ժամանակաշրջաները: Դարից դար անցումն այքնան սահուն ընթացավ, որ չնկատեցին, թե ինպես ավարտվեց դասաժամը:

пятница, 8 ноября 2013 г.

«Ա» տառի ուսուցման բաց դաս


«Գիտելիքը ուժ է»: Այդ ուժով զորանալու առաջին քայլերն են անում Լիճքի միջնակարգ դպրոցի ամենակրտսեր աշակերտները:

Առաջին Գ դասարանի աշակերտների համար նոյեմբերի 7-ը տարբերվում էր մյուս օրերից, որովհետև սովորում Էին այբուբենի առաջին տառը:

Աշակերտները պատրաստել էին դաս-միջոցառում:

Նրանք արտասանեցին, երգեցին, և համառոտ ներկայացրին, թե ինչ են սովորել մինչ այդ:

Աշակերտները թվարկեցին Ա հնչյունով սկվող բառեր

ծանոթացան Ա հնչյունի պատկերին(տառին):

Դաս միջոցառմնը հրավիրված էին նաև դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, որոնք իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին աշակերտներին:

Դասվար Լիլիթ Սամսոնյանի շնորհիվ, գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի:





среда, 24 апреля 2013 г.

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ



Ապրիլի 24-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները Լիճքի Եղեռնի հուշարձան-խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին:



9-րդ Ա դասարանի աշակերտները, ուսուցչուհի Անահիտ Ավագյանի հետ, բաց դաս անցկացրեցին հուշարձան-խաչքարի մոտ, այնուհետև Սևան ազգային պարկի աջակցությամբ 24 սոճիներ

տնկեցին:


пятница, 7 декабря 2012 г.

Բաց դաս` նվիրված 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին




Լիճքի միջնակարգ դպրոցի պատմաաշխարհագրական մեթոդմիավորումը իր հերթական բաց դասն էր լսելու` այս անգամ հայոց պատմությունից` IXբ դասարանում (ուսուցչուհի` Անահիտ Ավագյան):